բնությանը քաջահմուտ և զավակասեր մի ծնող, որ հօգուտ յուր մանկան առաքինության զսպի յուր ընտանեկան գայթակղեցուցիչ կիրքերը և բազմակերպ նյութերով զարգացնե երեխայի քնքուշ զգացմունքը առաքինության մեջ։ Գալիս է դուռը մի աղքատ, այդ լավ միջոց է, եթե գիտե մայրը օգուտ քաղել երեխայի գերազգացությունից' պատմելով աղքատի խեղճությունը և հորդորելով երեխային խղճալ այդպիսիներին։ Մայրը տալիս է երեխային մի կոպեկ և թելադրում է նորան այդ կոպեկը տալ աղքատինː Պետք է տեսնել, թե որքան մեծ եղավ երեխայի հոգու զըվարժությունը, մանավանդ լսելով աղքատի բոլոր սրտանց օրհնությունը։ Երեխայի վրա այսպիսի տպավորությունքը այնպես սաստիկ են լինում, որ պետք է մինչև անգամ մեծ զգուշություն հորդորի կողմից, որ միգուցե այդ տպավորությունքը չափազանց լինեին և վնասակար։ Իմ բարեկամներից մինը պատմում էր, թե մի անդամ մի վիպասանություն էի կարդում մի ընտանիքի մեջ, ուր կար և մի հինգ տարեկան աղջիկ երեխա, որ աչքերը չորս արած այնպիսի ուշադրությամբ էր լսում, որ կարծես ամենքից լավ նա էր զգում և ըմբռնում։ Վիպասանությունը վերջացավ եղերերգական ձևով, տունը կրակ ընկավ և հերսուհին այրվեցավ մեջը։ Այս լսելով փոքրիկ երեխան սկսավ ճիչ, աղաղակ բառնալ դառն արտասուքով, թե ինչո ւ օգնություն չարին և ինչո՞ւ թող տվին այրվելու։ Այս տպավորությունը այնքան վատ ազդեցություն գործեց երեխայի վերա, որ մեր սուտ Լ ասելը չօգնեց և նա երկար ժամանակ սկսավ դորա վերա մտածել և մաշվել։ Մի երեխա մտնում է մի հիվանդ օտա¬ րականի մոտ, որ իրանց տան սենյակներից մինի մեջ պառ¬ կած է լինում։ Երեխային տեսնելով շարժվում է հիվանդի սիրտը և սկսում է պլատմել նորան, թե ինչպես ինքն և ունի նորա պես երեքսայր, որոց տեսության կարոտ մնալով, պիտի մեռնի այժմ։ Այս խոսքերը երեխայի վրա այնպիԼի. տպավորություն են գործում, որ նա արտասվելով գնում է յուր ծնողաց մոտ և ասում նրանց, թե կամ նորան պիտի բժշկել տաք կամ թե չէ' ես էլ կմեռնեմ։ Ով չգիտե, որ տգետ ծնողաց կրթության միակ միջոցը
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/60
Արտաքին տեսք