«Հայերեն քերականութիուն ի պէտս ղարգացելոց» աշխատությունը (1852 թ.), ուր, այդ հարցի մասին է խոսվում:
էջ 212. «Վեց օրինակելի դաս…» — տես այս հատորը՝ էջ 165—189. «Նախագիտելիք գիտակցաբար կարդացնելու մասին»։
Էջ 213 «Ղուրանը» — մուսուլմանական-մահմեդական կրոնի «սուրբ գիրքը» է որի հեղինակը համարվում է նույն կրոնի հիմնադիր Մահմեգր (570 — 632)։
— «Ինձանից շատ դարեր առաջ գրել են աստւած և ոչ աստուած…»— այն ժամանակ էջմիածնի, այժմ Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, Խորենացու «Հայոց պատմության» Աղայանի նայած ձեռագիրը չկա։ Բայց հղած բազմաթիվ ձեռագրերում ամեն տեղ գրված է աստւած և ոչ աստուած, աստւածային և ոչ աստուածային և այլն, Աղայանը շատ ուշադիր ուսումնասիրել է Մատենադարանի հին ձեռագրերը և ճիշտ նկատել, որ. իրոք, այնտեղ «կան անթիվ գրչագրեր, որոնց մեջ ու գրի տեղ 1-ն միայնակ է գործածված»։
Էջ 214. «Մեր հանճարավոր Մեսրոպը» — խոսքր հայ տառերը հնարող, Հայ գրականության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի (361—440) մասին է:
էջ 214. «(Տես Քեր. ն44)» — ցույց է տրված Արսեն Բագրատունու «Հայերեն քերականության» (1852 թ.) համապատասխան էջը:
— Գրիգոր Մագիստրոս (990—1058) — միջնադարյան հայ մշակույթի և քաղաքական գործիչ:
էջ 215. «հայկազյան բառարան…» — ավելի ճիշտը՝ «Բառարան Հայկազյան լեզվի», 2 հատորով. կազմել են Գաբրիել Ավետիքյանը (1750—1827), Խաչատուր Սյուրմելյանը (1751—1827) և Մկրտիչ Ավզերյանը (1762 — 1854):
— «Թրակացու քերականություն» — Դիոնիսիոս Թրակացու (170—90 մ. թ. ա.) «Քերականության արվեստ» հայտնի աշխատությունը։ — «Իր կրտսեր աշակերտ Մովսեսը» — այսինքն՝ Մովսես Խորենացին։ Էջ 218. «Աղասին» — Խ, Արովյանի «Վերք Հայաստանի» վեպը, նրա գլխավոր հերոսի անունով։
— «Հյուսիսափայլ»— ամսագիրը հրատարակվել է Մոսկվայում (1858 — 1864 թթ. ) գիտնական, մանկավարժ ու հրապարակախոս Ստ. Նազարյանի (1812—1879) խմբագրությամբ և բանաստեղծ ու հրապարակախոս, հեղափոխական-դեմոկրատ Միք. նալբանդյանի (1829 — 1866) գչխավոր աշխատակցությամբ։
Էջ 222. «Երբ իմ գրքերն արգելեցին…» — Աղայանը հիշեցնում է այն փաստը, որ 1890—1891 թթ. էջմիածնի Միաբանության ուսումնական հանձնաժողովը արգելում է նրա «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերի գործածությունը դպրոցներում՝ պատրվակ բռնեչով աղայանական ուղղագրությունը: Այդ արգելման դեմ բողոքում է Աղայանը և մի խնդրագրով (1891. թ», դեկտեմբերի 18) դիմում է կաթողիկոսի տեղակալին, որի հանձնարարությամբ քննվում է հարցը դրական եզրակացությամբ» նույն տարվա