տեմբերի վերջերից թույլատրվում է Աղայանի դասագրքերի գործածությունը հայկական դպրոցներում։
- Մադաթյան Եղիշե (1865-1917) - գրական քննադատ և մանկավարժ։
- Լիսիցյան Ստեփան (1865-1947) - գրական գործիչ, մանկավարժ, ազգագրագետ, մանկական գրող ու գրականագետ։
էջ 223. «Մյուս անգամ կըգրեմ հ և է, ո և о գրերի մասին…» - Աղայանն իր խոստումը կատարում է, տես «Մեր նույնահնչյուն գրերի մասին» և «Ո տառի հնչյունը Ղարաբաղի բարբառում» հոդվածները այս հրատարակության 3-րդ հատորում, էջ 453-455 և 464-471։
«Այժմ շտապում եմ, պետք է գնամ գյուղ» - իր այս երկը («Մեր ուսուցիչներին ընկերական նվեր») ավարտելուց և տպագրության հանձնելուց հետո Աղայանը մեկնում է հայրենի գյուղը՝ Բոլնիս-Խաչեն, միառժամանակ մնում է այնտեղ և ապա նորից վերադառնում Թիֆլիս։
«Ահա և մյուս գրածներիս ցանկը արտագրության մասին» - հիշատակված հոդվածները տես ներկա հրատարակության 3-րդ հատորում է։
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ
(224)
Տպագրվել է «Մշակ» թերթի 1892 թ. № № 61, 62, 65։
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ
(225-227)
Գրվել է Էջմիածնում՝ 1894 թ. սեպտեմբերի 25-ին, տպագրվել՝ «Մշակ»-ի նույն տարվա հոկտեմբերի 1-ի համարում (№ 113)։
- Գյուտ քահանա Աղայանց - (Հարության Տեր-Առաքելյան) (1854-1919) պատմաբան և խմբագիր - հրատարակիչ։ Նրա խմբագրությամբ է հրատարաեվել «Լումա» հանդեսը (1896-1911) և «Դիվան Հայոց պատմության» պատմական վավերագրերի ժողովածուն 13 հատորով։
ԵՐԿՈԻ ԽՈՇՈՐ ՉԱՐԻՔ
(228-230)
Գրվել է աքսորավայրում՝ Նոր֊Նախիջևանում, 1898 թ. ամառը, ամենաուշը հուլիսի վերջերին, Տպագրվել է «Մշակ»-ի նույն տարվա օգոստոսի