Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14-ի M 145. հոդվածն առանձին ուշադրության է արժանի. այն վկայում է Աղայանի գործուն հետաքրքրության մասին' գիտության և հասարակական կյանքի կենսական պրոբլեմների նկատմամբ։ Ժամանակակիցներն էլ իրենց հուշերում հավաստում են Աղայանի այդ հետաքրքրասիրության մասին, թե ինչպես նա եռանդուն հետևում էր գիտական մտքի նորություններին, փընտրում ու կարդում ամեն մի նոր գիրք, որն ամփոփում էր գիտության տվյալ բնագավառի նորագույն եզրակացությունները։ «Աղայանի հավատամքը գրում է Շիրվանզադեն — գիտության վերջին խոսքն էր Ամեն մի նոր տեսություն կամ գյուտ նրան հափշտակում ու ոգևորում էր» («Երկերի ժողովածու» հ. 8, էջ 233)։


Էջ 228. «Ֆրանսիական երկու գիտնականների գիրքը» — խոսքը վերաբերում է ֆրանսիացի նշանավոր հոգեբաններ Ալֆրեդ Բինեի {1857 1911) և Անրի Սիմոնի {185.) Մտավոր հոգնածություն» աշխատությանը {ռուսերեն թարգմանությունը «УмСТВеННОв уТОМЛСНИе» 1889)» Նրանցից մասնավորապես Ալֆրեդ Բինեն իր մյուս աշխատություններում ևս (դրանց ռուսերեն թարգմանությունները' «ПСИХОЛОГИЯ уМОЗаКЛЮЧвНИЯ», Москва, 1889, «Введение в экспериментальную психологию», Москва, 1895, «Душа и тело». М. 1910, «Современные идеи о детях», М. 1910). զբաղվել է առավելապես «մտածողության հոգեբանության», ըստ որում և դպրոցահասակ սերնդի (մտավոր հոգնածության» պրոբլեմով։ Ահա հենց այդ վերջին պրոբլեմին է նվիրված Աղայանի ուշադրությունը գրաված գիրքը, որի բովանդակությունը և հիմնական եզրակացությունները ինչպես և իր խորհրդածությունները նա համառոտակի շարադրել է այս հոդվածում։


— «Գերմանացի պրոֆեսոր էըի աշխատությունը — ըստ երևույթին խոսքը վերաբերում է Բեռլինի, ապա և Բրեսլավլի համալսարանների հոգեբանության պրոֆեսոր Հերման էրբենհաուզի (1850—1909) «Հիշողության մասին» (ռուսերեն «О ПЭМЯТИ», 1885 գրքին, որի հեղինակը ֆիզիոլոգիական հոգեբանության ականավոր ներկայացուցիչներից է։


ՄԵՐ ՀՈԼՈՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ


(231—236)


Գրվել է 1908 թ. սկզբին (հավանաբար հունվարին) և տպագրվել Նոր դպրոց» ամսագրի 1908 թ. փետրվարյան համարում (М2, էջ 51—52) Երկրորդ անգամ նախորդ չորսհատորյակի IV հ., էջ 397— 402։


Էջ 231. «Ս. Մալխասյանցի հոդվածը հայցական հոլովի մասին ընդդեմ պր. Մ. Արեղյանի...»— Մալխասյանի այդ հոդվածը «Հայցական հոլովը աշխարհարարի մեջ» վերնագրով տպագրվել է «Նոր դպրոց» ամսագրի 1908 թ М 1, էջ 44 — 51,


— «Ես ինքս շեմ ընդանամ ոչ մի Սոլով...» — այս հայտարարությունից հետո Աղայանը մինչև իսկ ասամ է, թե ինքը պատրաստ է «կռվելու ընդդեմ