Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի հնացած նախապաշարմունքի, որի անունն է քերականություն» — բայց իսկույն ավելացնում է, որ իր խոսքը ոչ թե «մասնավորապես լեզվագիտական քերականությունների» մասին է, այլ «դպրոցական քերականությունների», երբ իբրև առանձին դասընթաց և այն էլ` առանձին դասագրքերով, կիրառվում է տարրական դպրոցում


ԻՄ ԱՅԲԲԵՆԱՐԱՆՈՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ


ՈԻՍՈԻՑԻՉՆԵՐԻ


(237-238)


Տպագրվել է «Սուրհանդակ» թերթի 1909 թ. № 17, երկրորդ անգամ` նախորդ չորսհատորյակի Հ., էջ 211—2։

— «Լուսաբեր>> — «Այբբենարան և առաջին ընթերցարան» Կազմեցին Ս տ. Լիսիցյան, Հովհ. Թումանյան և Լ. Շանթ, Թիֆլիս, 1907, 96 էջ. նույնի 2-րդ անփոփոխ հրատարակությունը 1911 թ. Կ. Պոլսում' նկարիչ Վ. Ախիկյանի պատկերազարդումով Հետազայում Ստ. Լիսիցյանն ու Հովհ. Թումանյանը կազմ ում ու հրատարակում են նան Բ, Գ. և Դ. տարիների դասագիրքը նույն' «Լուսաբեր» վերնագրով։ Ինչպես 1-ին, նույնպես և հաջորդ դասարանների «Լուսաբերը» ֊ները հրատարակվել են նաև Կ. Պոլսում և օգտագործվել արևմտահայ դպրոցներում։


— «Արևիկ» — Աղայանի կազմած այս դասագրքի լրիվ վերնագիրն այս է. «Արևիկ, պատկերավոր այբբենարան, հորինեց Ղ,. Աղայանց, մեծերի և փոքրերի համար, մեծերի համար իբրև ինքնուսուցիչ»։ 1 ֊ին տպագրությունը 1908,


էջ 238. «Այս խոսքերն ասված են «Փորձ»-ում' 1877 թվականին»: Սեդրակ Մանդինյանի խոսքերը Աղայանը բերում է նրա գրախոսությունիք Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզու»-ի Բ. և Գ. տարիների դասագրքերի մասին։ Գրախոսությունը տպագրված է «Փորձ» հանդեսի 1877 թ. N 4, էջ 368—370։ Իրոք' Ս. Մանդինյանն իր այդ գրախոսության մեջ բոլոր նախորդների ու ժամանակակիցների համեմատությամբ Աղայանին շատ բարձր էր գնահատում' թե որպես մանկական գրողի և թե որպես մանկավարժի ու մայրենի լեզվի դասագրքերի հեղինակի, «Ցանկալի է, որ սա օրինակ դառնա մեր «ընթերցարաններին» — գրում է Մանդինյանը իր վերոհիշյալ հոդվածում (տես նույն տեղում, էջ 370)։


ՍԵԴՐԱԿ ՄԱՆԴԻՆՅԱՆԻ «ՆՈՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ»


(239-240)


Տպագրվել է «Սուրհանդակ» թերթի 1909 թ. М 17, երկրորդ անգամ նախորդ ժողովածուի հ. IV, էջ 213—4։