Հայ անվանի մանկավարժ Սեդրակ Սանդինյանը (1844—1915) մի շարք դասագրքերի հեղինակ է, դրանք են՝ «Ընտանեկան աշխարհ» ա. տարվա համար (1881 թ.), «Ազգային դյուցազնական աշխարհ» բ. տարվա համար (1881 թ.), «Նահապետական ու հայրենի աշխարհ» գ. տարվա համար (1878 թ.): Հետագայում՝ 1909 թ., Մանդինյանը կազմում է նաև «Նոր այբբենարան (օրգանական մեթոդով)» վերնագրով դասագիրքը՝ աշակերտների և ուսուցիչների համար առանձին֊առանձին։ Դրանցից առաջինի քննադատաթյանն է, նվիրված Ադայանի այս հոդվածը, որն առիթ է դառնում մի նոր սուր բանավեճի երկու անվանի մանկավարժների միջև։ Նկատի ունենալով, որ այլ մանկավարժներ ևս բացասաբար են գնահատում Մանդինյանի «Նոր այբբենարանը», կարող ենք ասել, որ այդ բանավեճում Աղայանն իրավացի էր:
էջ 239. — «Ես ասացի, որ իմ այբբենարանը որևէ պոչի նախադրություն չունի» — տես այս հատորը, էջ 237—238 «իմ Այբբենարանով դասավանդող ուսուցիչներին» հոդվածը
«ԴԱՍԸՆԿԵՐ»-Ի ՀՈՐԻՆՈՂՆԵՐԻՆ(241—243)
Տպագրվել է «Սուրհանդակ» թերթի 1909 թ. № 24, ե «Հորիզոն թերթի է, տ, №№ 25 և 26, այնուհետև նախորդ ժողովածուի հ. IV. էջ 215—216»
էջ 241. «...Կարդացի Չիլինկարյան և Ռաշմաճյան ընկերների պատասխանաբար իմ քննադատության դեմ...»
Նկատի ունի հիշյս֊՚յ մանկավարժների հոդվածը՝ «Դասընկեր» այբբենարանի քննադատ Ղ. Աղայանին» վերնագրով՝ տպագրված «Հորիզոն» թերթի 1909 թ.№№ 25 — 26, որտեղ նրանք փորձում են պաշտպանել իրենք կազմած հիշյալ դասագիրքը Աղայան քննադատությունից:
«ԴԱՍԸՆԿԵՐ»ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ(244 -248)
Տպագրված է «Սուրհանդակ» թերթի 1909 թ. № 24 և «Հորիզոն» թերթի ն.տ. №№ 20 — 26, այնուհետև չի դրվել հեղինակի երկերի ժողովածուներում։
Էջ 247. Հ. Տեր-Միրաքյան (1859—1938) —հայ անվանի մանկավարժ,աշակերտել է Աղայանին Ալեքսանդրապոլում 1872-76 թվականներին: Բազմաթիվ մանկավարժական աշխատությունների հեղինակ («Դեռահասաների ազատ ընթերցանությունը» 1898., «Ուղեցույց ուսուցչի», 1907 թ» և այլն):