Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա մասին ավելի մանրամասն տես «Հայ մանկավարժներ», գիրք բ , կազմեք և խմբագրեց պրոֆ. Ա. Մ. Շավարշան, 1961 թ., էջ 531—40: «Այս մասին տես...» — Աղայանր նկատի ունի իր` «Հարկավոր է արդյոք ը հնչյունի օժանդակությունը գրագիտություն ուսուցանելիս» հոդվածը` «Վարժարան» ամսագրի 1582 թ. № 4: Տես այս հատորը` էջ 138—149 և համապատասխան ծանսթագրոլթյունը:

ՄԻ ՈԻՍՈԻՑՉԻ ՀՈԲԵԼՅԱՆ

(249-251)

Տպագրվել է «Սուրհանդակ» թերթի 1909 թ. № 46. երկրորդ անգամ` «Աղայանր֊մանկավարժ» Ժողովածուում (1941 թ., էջ 197—198): էջ 249. Գաբրել Ղուլիքևխսյան {18.. —191.)—անվանի ուսուցիչ-մանկավարժ, որի անձնուրաց դպրոցական գործունեության բնութագրմանն է նվիրված Աղայանի այս հոդվածը: նրա հոբելյանի առթիվ ժամանակի պարբերական մամուլում տպագրվեցին այլ հոդվածներ էլ։ Տեր-Ղուկասով Աղաս (Արշակ) (1819—18...) — նշանավոր զորավար, հայ գեներալ ռուսական բանակում։ Առանձնապես աչքի է ընկել 1877—78 թթ, ռուս - թուրքական պատերազմում։ — Արիստակես Աեղրակյան (1844—1906) — եկեղեցական հոգևորական գործիլ, որի հետ Աղայանը ծանոթացել ոլ բարեկամացել էր 1869—70 թթ.` էջմիածնում, երբ Աղայանը «Արարատ» ամսագրի խմբագիրն էր։ Աղայանն ու Սեդրակյանր կապզծ են եղել նաև նամակագրությամբ։ Տես այս հատորի նամակների բաժինը։ Աղայանը Ա. Սեղրակյանի գործունեությունը բնութագրել է մի աոանձին հոդվածով` «Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը» վերնագրով՝ տպագրված «Աղբյուր» ամսագրի 1889 թ. № 11, II բաժին, էջ 121—3:

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

(255)

Տպագրվել է «Հորիզոն»֊ի 1910 թ. հունվարի 24֊ի № 17։ էջ 255. «Հայ գրողներ»—այս վերնագրով քրեստոմատիան, իբրև հայկական միջնակարգ դպրոցների բարձր դասարանների գրականության ձեռնարկ՝ բաղկացած է երկու հատորից, հ. 1 —ռուսահայ գրողներ. 668 էջ, և հ, 2.— «թուրքահայ գրողներ», 812 էջ, հրատարակվել է 1909—1910 թթ., Քրեստոմատիան կազմել են Աղայանը, Ա. Ահարոնյանը, Հովհ. Թումանյանը, Վ. Փափազյանը, ըստ որում երկու հատորներն էլ կազմելու, խմբագրելու գործում ղեկավար դերը կատարել է Ղ. Աղայանը, Հատորների վերջում հայ