Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ


(269-270)


Տպագրվել է «Հորիզոն» թերթի 1910 թ. նոյեմբերի 20-ի N 259. այնուհետև չի զետեղվել հեղինակի երկերի ժողովածուներում։


Էջ 270. Սա. Մալխասյան (1857—1947)— անվանի բանասեր֊ պատմաբան ու լեզվաբան, հետագայում Հայկ. ՍՍՌ գիա. ակադեմիայի ակադեմիակոս, քառահատոր «Հայերեն բացատրական բառարանս ֊ի (Հայպետհրատ, 1944—1945) հեղինակը, որն իր այդ մեծարժեք աշխատության համար արժանացավ պետական լաուրեատի կոչման։


— Իս. Հարությունյան (1863—1928)— հայ անվանի մանկավարժ։ Նրա կյանքի և մանկավարժական գործունեության մասին տես «Հայ մանկավարժներ», գիրք բ․ էջ 471—485։


— «Հայ ուսուցչությունը... ունի իր օրգանը»— նկատի ունի «Նոր դպրոց» ամսագիրը (1908—1913), որ հրատարակվում էր Թիֆլիսում' մանկավարժ Իսահակ Հարությունյանի խմբագրությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին Աղայանն աշխատակցում էր նաև այս ամսագրին, որի էջերում տպագրվել են նրա մի շարք հոդվածները (1908, 26 2—«Մեր հոլովների մասին», 1909 թ., 26 2—«Մեր վեվ տառի ծագումը», 26 11—«Մեր նույնահնչյուն գրերի մասին» և այլն)։


ՀՈԻՇԱԳՐՈԻԹՅՈԻՆ


(271-500)


Ղ․ Աղայանի գրական ժառանգության մեջ հուշագրությունը նշանակալից տեղ է գրավում։ Այդ մասին են վկայում հատորի այս բաժնում ամփոփված նրա հուշագրական բնույթի երկերը («Մի կտոր իմ ինքնապատում կենսագրությունից», «Մի երես մեր նորագույն պատմությունից», «Իմ տեսակցությունը Խրիմյան Հայրիկի հետ», «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» և այլն)։ Դրանք գրված են ընդամենը մոտ հինգ տարվա ընթացքում, այն է' 1889—1893 թվականներին, ըստ որում Աղայանի հուշագրական աշխատանքի ամենաարտասավոր տարին 1893 թվականն է, որի ընթացքում նա գրում և հրատարակում է այս ժանրի իր ամենաընդարձակ երկը «Իմ կյանքի գլխավոր դեպքերը»։ Իսկ մինչ այդ գրված մյուս երկերի ստեղծումով Աղայանը թե՛ փորձով և թե ստեղծագործական տրամադրությամբ նախապատրաստվել է այդ ծավալուն գործի ստեղծման համար։


Տեղին է հիշել, որ Աղայանի առաջին վիպական ստեղծագործությունն էլ («Արություն և Մանվել»-ը) ըատ էության (բայց, իհարկե, ոչ ըստ իր ժանրային բնույթի) յուրատեսակ ինքնակենսագրական հուշագրություն է, որի ժամանակագրական շրջանակն ընդգրկում է 40-ական և 50-ական թվականները, Տրամաբանական է, որ Աղայանը 80-ական թվականներին ձեռնարկն


39 Ղ․ Աղայան, երկերի ժող. հ. IV