Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լով իր վեպի վերամշակումն ու վերահրատարակությունը՞ հենը նույն շրջանում էլ անցնում է հուշագրություններին, որոնք իրենց բովանդակության ժամանակագրական ընդգրկումով և ըստ էության շարունակում են վեպում տրված ինքնակենսագրությունը գլխավորապես այն տարիներից, երբ սկսվում է Աղայանի աշխատանքային կյանքը և ինքնակրթությունը կյանքի «համալսարանում»։


Այս բաժնում ամփոփված երկերին նախորդում է հեղինակի մի այլ աշխատություն (նկատի ունենք «Մի թեթև հրահանգ մեր լեզվի ուղղագրության մասին», գրված 1888 թվականի վերջերին), որի նախաբանն ամբողջապես ինքնակենսագրական բնույթ ունի և վերաբերում է 1858-1870 թթ. (տես այս հրատարակության հ. 3, էջ 309-314)։ Հենց այդ հատվածով է սկսվում Աղայանի հուշագրական ժանրի ստեղծագործությունը։


ՄԻ ԿՏՈՐ ԻՄ ԻՆՔՆԱՊԱՏՈԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ


(273-277)


Տպագրվել է «Աղբյուր» ամսագրի 1889 թ. № 1, էջ 8-10, վերջում՝ «Կը շարունակվի» նշումով․ բայց ամսագրի հետագա համարներում խոստացված շարունակությունը չի տպագրվել, հավանաբար չի էլ գրվել։ Այս անավարտ հատվածը վկայում է այն մասին, որ հեղինակը դեռ 1888 թ. վերջերին մտադրություն է ունեցել գրելու իր «Ինքնապատում կենսագրությունը», սակայն ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են այդ մտադրությունն իրականացնելուն։


էջ 273. «Երրորդ կամավոր պատասխանը» - Աղայանի այս հոդվածը չի տպագրվել և չի պահպանվել։ Դա վերաբերվել է «Արձագանք»-ի խմբագիր Աբգար Հովհաննիսյանի դեմ մղած իր բանակռվին։ Այդ մասին տես այս հրատարակության 3-րդ հատորում տպագրված «Կամավոր պատասխան» և «Երկրորդ կամավոր պատասխան» հոդվածները (էջ 25-31) և դրանց համապատասխան ծանոթագրությունները (էջ 497-498)։


- «Բայց «Արձագանք»-ը… շարունակեց հայհոյել… զրպարտել» - իրոք՝ «Երկրորդ կամավոր պատասխան»-ից հետո «Արձագանք»-ը տպագրեց մի քանի հոդվածներ էլ ուղղված Աղայանի դեմ (տես «Արձագանք», 1888, № 47, էջ 679-682, № 48, էջ 701-702, № 50, էջ 731-732. Մախլաս և Լնթերցող ստորագրություններով հոդվածները)։


ՄԻ ԵՐԵՍ ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ


(278-310)


Տպագրվել է «Հանգես պատմական և գրականական» պարբերականի 1890 թ. 4-րդ գրքում, էջ 241-289. այնտեղից արտատպվել 1891 թ, առանձին