Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրքույկով։ Մեկ-երկու տարի անց Աղայանը վճռում է վերանայել ու լրացնել իր պատմա-հուշագրական այս ակնարկը՝ վերահրատարակելու համար, բայց ցարական գրաքննությունը վճռականապես մերժում է սրա երկրորդ հրատարակությունը՝ «усмотрел в ней крайне тенденциозное направление»— ինչպես ասված է Կովկասի Գրաքննական կոմիտեի 1893 թ. մայիսի 2l-ի գրության մեջ՝ ուղղված Պետերբուրգի Գրաքննական կոմիտեին (տես Հայկ. ՍԱՌ ՊԿՊԱ, ֆոնդ 480, գործ 1225, թերթ 281—282)։ Չնայած որ Պետերբուրգի կոմիտեն իր շատ հեղինակավոր գրաքննիչ Ն. Յա. Մառից ստացել էր միանգամայն դրական կարծիք, ըստ որի Աղայանի այս երկը նա ժամանակին (1891 թ.) թույլատրած է եղել տպագրության՝ «Как не содеражщая ничего противоцензурного…» (տե՛ս Ն. Մառի գրախոսությունը, С. Г. Арешян. «Армянская печать и царская дензура» 1957, стр. 406—409), այնուամենայնիվ՝ «Մի երես մեր նորագույն պատմությունից» երկն այլևս վերահրատարակվելու թոլյյտվոլթյուն չստացավ։

1891 թ. 1-ին հրատարակությունից հետո, երկրորդ անգամ այն տպագրվեց միայն 1940 թ. «Երկեր»-ի 3-րդ հատորում, էջ 180—208:

էջ 278. «Ջնջվեց ստրկությունն ամբողջ Ռուսաստանում» — խոսքը վերաբերում է 1861 թ, փետրվարի 19-ի' այսպես կոչված «գյուղացիական ռեֆորմին»՝ ճորտատիրական իրավունքի վերացմանը։

Էջ 280, «մեռավ Ներսեսը… — խոսքը Ներսես V կաթողիկոսի'՝ Աշտարակեցու (1771 — 1857) մասին է։

— «...նրա տեղն անցավ Մատթեոսը» —խոսքը Մատթեոս Ա. Չուխաճյանի (18... —1865) մասին է, որը կաթողիկոս էր ընտրվել 1859 թ. — Ներսեսի մահից 2 տարի հետո։

Էջ 280—281. «ընդ ազդեցությամբ տանկահայոց Սահմանադրության»— ազգային Սահմանադրություն կամ, ավելի ճիշտը, կանոնադրություն էր կոչվում արևմտահայության ազգային-եկեղեցական կյանքի ներքին ինքնավարությունր սահմանող այն վավերագիրը, որ հրապարակեցին արևմտահայության առաջադեմ մտավորականները 1860 թ. մայիսին։ Բայց թուրքական կառավարությունը (Բարձրագույն Դուռը ) «Սահմանադրությունը» գործադրման համար հաստատեց միայն երկարատև է «վհրաքննությունից»՝ Նալբանդյանի արտահայտությամբ ասած՝ դրա «թլպատումից» հետո:

էջ 281. Մարկոս Աղաբեկյան (1830—1908) — հրապարակախոս, մանկավարժ, պատմաբան,— նրա խմբագրությամբ են հրատարակվել Թիֆլիսում «Կռունկ Հայոց աշխարհի» (1860—1863) և Կ. Պոլսում՝ «Ծիլն Ավարայրի» (1866—1867) առաջադեմ պարբերականները, Ինչպես այստեղ («Մի երես մեր նորագույն պատմությունից»), նույնպես և «Իմ կյանքի գյխավոր դեպքերը» (տես այս հատորում) հուշագրության մեջ Աղայանը սիրով և երախտագիտությամբ է հիշում Աղաբեկյանին, որի հետ նամակագրություն է ունեցել:

«Մասյաց աղավնի»— հրատարակվում էր սկզբում Փարիզում (1855—1858) և ապա՝ Թեոդոսիայում (1850—1865)՝ Գաբրիել վ. Այվազյանի (Այվազովսկու) խմբագրությամբ։

- «Հյուսիսափայլ ամսագիրը» (1858-1864) - հրատարակվում էր

611