(1893 թ. մայիսի 21) ուղղված Պետերբուրգի Գրաքննչական կոմիտեին՝ С. Г. Арешян.-Армянская печать и царская цензура», 1957, стр. 405-406.
Էջ 286. «16-րդ հոդվածը…» - 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև 1878 թ. փետրվարի 19-ին, Կ. Պոլսին մոտ գտնվող Սան-Ստեֆանոյում կնքված պայմանագրի 16-րդ հողվածն է, որը վերաբերում է արևմտահայերին։ Հիշյալ բնակավայրի անունով այն կոչվում է Սան-Ստեֆանոյի պայմանագիր։ Ըստ այդ հոդվածի «Բարձրագույն Դուռը» (այսինքն՝ թուրքական կառավարություն - Ա. Ա.) պարտավորվում է հայկական մարզերում, առանց ուշացման, գործադրել տեղական պահանջներից բխող բարեկարգություններ ու ռեֆորմներ և պաշտպանել հայերի ապահովությունը քրդերից և չերքեզներից (Լեո - «Հայոց հարցի վավերագրերը», 1915 թ., էջ 59)։
Մի քանի ամիս հետո նույն տարվա հունիսին և հոլիսին կայացած Բեռլինի կոնգրեսում վերանայվում է Սան֊Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածը փոխարինվում է նոր, 61-րդ հոդվածով։ Բայց դրանից հետո էլ թուրքական կառավարության հանձն առած «պարտավորությունը» ոչ միայն չկատարվեց, այլև արևմտահայերի վիճակը տարեցտարի ավելի վատթարացավ, հանգելով պարբերաբար կրկնվող զանգվածային ահեղ կոտորածների
1894-96 և 1915 թթ.։
«Յուրի Ֆեոդորովիչը» - Գևորգ Թեոդորի Ախվերդյան (1818-1861). - հետագա էջերում հեղինակը բացատրում է, որ «այս խոսողները» թեև հասակով ծեր, բայց մտքով տղամարդիկ, ճշմարիտ հայրենասերներ էին, որոնցից մեկը Գևորգ Ախվերղյանն էր՝ հայ ժողովրդական մեծ բանաստեղծ ու երգիչ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը անհայտությունից դուրս բերողն ու հետազոտողր։
Էջ 286. «ուսուցչական ընդհանուր ժողովը» - խոսքը վերաբերում է առաջին հայ ուսուցչական ընդհանուր ժողովին, որը կայացավ 1882 թ. ամռանը՝ Թիֆլիսում, ժամանակի բոլոր անվանի հայ մանկավարժների, նրանց թվում և Աղայանի գործուն մասնակցությամբ։
Էջ 289. «մաջառ» - այդպես են կոչվում հունգարացիները. նրանք իրենց անվանում են մադյարներ։
Էջ 389. «…ղարադաղցի և բուլղար…» - հարավ-արևելյան եվրոպական ազգերի այս թվարկման մեջ ղարադաղցի ասելով Աղայանը նկատի ունի հարավ-սլավական ժողովուրդներից մեկին՝ Չերնոգորիայի ժողովրդին, կամ այլ կերպ, ինչպես հիշվում է հայ գրականության մեջ' Սև լեռնցիներին։ Չերնոգորիան (կամ Սև լեռ) այժմ Հարավսլավական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ ինքնավար հանրապետություններից մեկն է՝ Սերբիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի և Սլովենիայի հետ միասին։
Էջ 290. «տողերիս գրողը… արժանացել է այդ… մարդու ընդունելությանը…» - այս առնչաթյամբ Աղայանի հիշատակության հիման վրա (թե՝ «այդ ժամանակ դեռ ստրուկներն ազատված չէին Ռուսաստանում») - կարելի