Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենք Կարապետ Կոստանյանի 1891 թ. դեկտեմբերի 25֊ի նամակում՝ ուղղված Կարապետ Եզյանին (էջմիածնից—Պետերբուրգ), «Այս օրերս — գրում է Կոստանյանը — այստեղ էր Աղայանը, որ եկել էր յուր դասագրքերի համար։ Նա այստեղից գնալիս, ոմանց ասել է, որ գնալու է ուղղակի Կ. Պոլիս և այնտեղից հանդիպելու է Երուսաղեմ» (Քաղվածել ենք Կ. Եզյանի ֆոնդից, որը պահվում է Լենինգրադի՝ Ասիայի Ժողովուրդների ինստիտուտի արխիվային բաժնում)։

Ժամանակի մամուլում ևս տեղեկություններ կան Աղայանի արտասահման մեկնելու և վերադարձի մասին, ըստ որում այդ ուղևորությունը ներկայացվում է իբրև կրոնական «ուխտագնացություն»։ Այսպես՝ «Տարազ»-ի 1891 թ. ամենավերջին համարում հաղորդված է, թե՝ պր «Ղազարոս Աղա՚յանը վաղուց ուխտադրած լինելով՝ մոտերս գնում է Երուսաղեմ ուխտի» ( 50, էջ 762)։

Է» 311. «Անցյա հունվարի 20-ին» — այսինքն' 1892 թվականի։

Էջ 313. «Արևելք» — օրաթերթ, որ հրատարակվել է Կ. Պոլսում (1884 — 1912 թթ.)։

— «Ջրօրհնեքի աղետի մասին…» — խոսքը վերաբերում է 1892 թ. հունվարի 6-ին Թիֆլիսում՝ ջրօրհնեքի համար պատրաստված ժամանակավոր կամոլւրջի խորտակմանը, որի մասին գրում են ժամանակի հայ թերթերը։ «Այդ սարսափելի աղետը կատարվեցավ իմ աչքի առջև» — գրում է Հովհաննես Թումանյանն իր 1892 թ. հունվարի 27-ի նամակում։ «…Դեմոնստրացիաներ եղան առաջնորդարանի առջև։ Սինոդն այս գործի համար ուղարկել է առանձին քննիչ հանձնաժողով. մեզ արդեն քննել են» (Հովհ. Թումանյան — «Երկերի ժողովածու», հ. V, էջ 62)։

Էջ 314. «Իմ եզբորորղի Խորենը»— Խրիմյան Խորեն, որն իր հորեղբոր՝ Մկրտիչ Խրիմյանի, կաթողիկոսության (1892—1907) տարիներին էջմիածնումն էր և ծառայում էր իբրև կաթողիկոսի քարտուղար։

Էջ 315. «Իսկ ինչ որ կվերաբերի քո առաջարկությանը» —հավանաբար Աղայանի «առաջարկությունը» վերաբերում է Խրիմյանի կաթողիկոսության թեկնածությանը այն իմաստով, որ նա չմերժե հանձն առնելու «ամենայն հայոց կաթողիկոսի» «ազգընտիր պաշտոնը»։

— Սեդրակյան — խոսքը Արիստակես եպ. Սեդրակյանի (1844-—1906) մասին է։ Սեդրակյանն ու Աղայանը Խրիմյանի եռանդուն կողմնակիցներից էին և ամեն կերպ ջանում էին, որպեսզի Խրիմյանն ընտրվի կաթողիկոս, ինչպես որ եղավ։ Այս խնդրում Աղայանը Գր. Արծրունու գլխավորած մշակական հոսանքի հետ էր։

«Սեդրակյանի արած սուրբ ուխտը Հայրիկի համար» — մեզ որոշակի հայտնի չէ, թե Աղայանի երուսաղեմյան ուղևորության նախօրեին «Սեդրակյանի արած սուրբ ուխտը Հայրիկի համար» ինչ բովանդակություն է ունեցել, բայց հայտնի է, որ Աղայանի ուղևորության անմիջական և ամենազործուն աջակիցը եղել է Սեդրակյանը։ Այդ մասին է վկայում նրանց նամակագրությունը, մասնավորապես Աղայանի երկու նամակը մեկը գրված ուղեվորության սկզբին՝ Բաթումիից՝ 1892 թ. հունվարի 21 ֊ին, իսկ մյուսը՝

616