Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԸ

(323-500)

Հայ մեմուարային (հուշագրական) գրականության մեջ Աղայանի այս

երկը շատ նշանակալից մի գործ է։ Այն իր ընդգրկած ժամանակաշրջանի (19-րդ դարի 50-ական թվականներից մինչև 90-ական թվականների սկիզբը) հայ կյանքի ու մշակույթի յուրահատուկ մի հանրագիտարան է, որին դիմել են ու կդիմեն նաև ապագայում` այդ ժամանակաշրջանն ուսումնասիըրող բազմաթիվ հետազոտողներ` պատմության, գրականության և այլ բնագավառներից։ Աշխատության ամբողջական բնագիրը չի պահպանվել։ Հեղինակի արխիվում (Հայկ. ՍՍՌ կուլտուրայի մինիստրության Գրականության և արվեստի թանգարան, Աղայանի ֆոնդ) կան միայն «Առաջին մասի» IV—V, XII—XIX գլուխների ինքնագրերը, մի քանիսը Լրիվ, մյուսները` պակասավոր։ Հուշագրության «Երկրորդ մաս»-ից կան IV—V և VII, IX, X գլուխների ինքնագրերը, նույնպես ոչ լրիվ, այլ սկզբից կամ վերջից պակաս թերթերով։ Տպագրված գրքի վերոհիշյալ գլուխներն իրենց առկա բնագրերի համեմատությամբ պարունակում են զգալի տարբերություններ: Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում (1893 թ.№ № 4, 6, 7— 8, 9, 10, 11, 12 և 1894 թ., № 1) և ապա` այնտեղից արտատպվել ա ռանձին գրքով:Վերջինիս անվանաթերթի վրա` վերնագրիր հետո, փակագծերում նշված է` «Արտատպված «Մուրճ» ամսագրից»։ Իսկ նույն անվանաթերթի երկրորդ երեսին կա գրաքննության թույլտվության օրվա մասին համապատասխան նշում. «ДоЗВОЛвНО ЦвНЗурОЮ, Тиф.’ШС, 18 МЭЯ, 1893»: Այս տարեթիվն ու ամսաթիվը խոսում են այն մասին, որ երբ դեռ Աղայանի երկի տպագրությունը նոր էր սկսվել «Մուրճ»-ում, միաժամանակ դա ներկայացվել էր գրաքննությանը, առանձին հրատարակեվու համար: Հետագայում` երրորդ անգամ, վերահրատարակվել է նախորդ չորսհատորյակի III հատորում (էջ 11 —179), այնուհետև, նախքան այս հրատարակությունը, տպագրվել է առանձին գրքով` «Իմ կյանքից» վերնագրով (Հայպետհրատ, 1956 թ., 186 էջ): Իր այս երկի մասին Աղայանն առաջին անգամ հիշատակում է Յուրի Վեսելովսկոմէ (182—1919) ուղղած պատասխան-նամակում` 1893 թ. փետըրվարի 15-ին։ «Ես հիմա գրում եմ իմ կենւագրությունը և շուտով տպագրության կըտամ»,— գրում է Աղայանը (տես այս հատորի նամակների բաժինը, էջ 53Ո), Երկրորդ անգամ այս երկի մասին հիշատակության հանդիպում ենք 1893 թ. նոյեմբերի կեսերին, այսինքն այն օրերին, երբ աշխատությունը «Մուրճ»-ում արդեն կիսով չափ տպագրված էր, և Աղայանը էջմիածնի ճեմմարանում