Աղայանի գրքից մեկ տարի հետո` 1894 թվականին)։ ժամանակի ազգային հասարակական֊պատմական կյանքի ընդգրկման առումով ևս Աղայանի հուշագրությունը անհամեմատ ավելի մեծ տարողություն ունի (անցյալ դարի 40֊ական թթ. մինչև 90֊ական թվականների սկիզբը), քան Պոոշյանինը, որն ընդգրկում է միայն 40—50֊ական և 1890—92 թվականները, մի ամբողջ 30֊ամյակ (60—80֊ական թթ.) դուրս են մնում Պռոշյանի հուշագրություններից։ Ասենք նաև, որ Աղայանի երկը նախորդում է նաև Երվանդ Օտյանի («12 տարի Պոլսևն դուրս», 189...) և Ալ. Շիրվանզադեի («Կյանքի բովից», գրված 1920 — 30֊ական թվականներին) նշանավոր հուշագրություններին։ Հայ նոր դրականության պատմության մեջ Աղայանն, իբրև հուշագրող հեղինակ, առաջնակարգ տեղ է գրավում, ըստ որում ոչ միայն իր գրքի պատմական փաստական նյութով, այլև իր հուշագրական արվեստով ու աոաչավոր գաղափարներով։ «Մուրճ»֊ում Ղ. Աղայանի «հիշատակարանի» տպագրության ավարտման առթիվ Արասխանյանը կարևոր է համարում անդրադառնալու այդ նշանակալից երկի գնահատմանը։ Այդպիսով` «Մուրճ»֊ի խմբագիրն է Աղայանի «հիշատակարանի» թե՚ առաջին հրատարակիչը և թե առաջին լուրջ, ըստ արժանվույն գնահատողը։ «Այդ գրվածքի առիթով,— գրում է Արասխանյանը,— մենք հարկ ենք համարում մի քանի խոսք ասել։ Մեր ներկա սերունդը առհասարակ չափազանց քիչ տեղեկություններ ունի իր` մանավանդ անցյալ գործիչների մասին, որոնց ճանաչելը, սակայն, շատ նկատառումներով օգտակար է և մինչև անգամ անհրաժեշտ։ Պր, Աղայանցը դեռևս առույգությունը պահպանած այն մեր պատերազմիկ militant,) գործիչներից մեկն է, որոնք իրենց գործունեությունը սկսել են 60֊ական թվականներից և շփումն են ունեցել 60-ականից սկսած մինչև ներկայիս գրական, դպրոցական, մամուլի և ընդհանուր հասարակական շրջանների և նոցանում գործած ուժերի հետ, բայց ոչ միայն որպես պարզ դիտող, այլ` ավելի որպես մեկը ներգործական դեր կատարողներից, մեկում ավելի, մյուսում` պակաս։ Այդպիսի մի անձի գործունեության պատմությունը շահավետ պիտի լինի ընթերցողների համար, մանավանդ այն պատճառով, որ այդ ամբողջ պատմվածքում մի կյանք է ներկայացվում ժամանակակից առաջադիմական ձգտումների, գաղափարական կռիվների, բնորոշ մի անձի համար և թե ժամանակի համար։ Սակավաթիվ են, թերևս, մինչև անգամ միակն է պր, Աղայանը իր սերնդի գործիչների մեջ, Որ կարողացել է երիտասարդական իդեալների ուժը և առաջադիմական ձգտումը պահպանել մինչև իր ծերության հասակը, թող թե լավն ու լավագույնը որոնելու մեջ սխալներ գործած լինի, թող թե յուր հակառակորդներին դատելու մեջ միակողմանիություն ցույց տա և կամ ինքնաքննադատության մեջ֊ կարծիքի չափազանցություն, գոնե արտաքուստ։ Բայց լավի որոնումը, նախապաշարումնէրով չկաշկանդված մտքի տեր մի մարդու կողմից, որը շատ կողմերով կապված է մեր կյանքի առաջադիմական հոսանքների հետ և որը այդ հոսանքների դրական արդյունքների մեջ իր մասն ունի,֊ ահա այգ է մխիթարականը և դորա պատմությունը ուսանելի։ Եվ այգ ասելսվ, մենք
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/620
Արտաքին տեսք