Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն ի նկատի ունենք գործիչին և ոչ հեքիաթագրին և վիպասանին, որի մասին խոսքր այս տեղին չի պատկանում»։ Այդպես հակիրճ, բայց ընդհանուր առմամբ ճիշտ գնահատելով Աղայանի մեծահարուստ հիշատակարան հուշագրությունը, Արասխանյանը վերջում նշում է, որ եթե ինքը իր ամսագրում հնարավոր համարի մինչև իսկ «մի այլ Լուսաբանության տեղ տալ», «այսուամենայնիվ — եզրակացնում է նա —երբեք չենք փոշմանած լինիլ է այդ հիշատակարանի տպագրության համար» («Մուրճ», 1894, № 3, էջ 153—154, «Զանազան լուրեր»): էջ 325. «Յուրի Վեսելովսկին մի նամակով դիմել էր ինձ...» — ռուս անվանի գրականագետ Յուրի Ալեքսեևիչ Վեսելովսկոլ (1872 — 1919) այդ նամակը չի պահպանվել Աղայանի արխիվում, բայց դրան զգալի ուշացումով գրված Ազայանի` 1893 թ. փետրվարի 15-ի նամակից (տես այս հատորը, էջ 530) տեղեկանում ենք, որ Վեսելովսկու նամակը գրված է եղել 1892 թ. նոյեմբերին, երբ Վեսելովսկին, հայ գրականագետ ու հրապարակախոս Մինաս Բերբերյանի հետ միասին արդեն պատրաստել էին տպագրության «Армянские беллетристы» նշանավոր ժողովածուի 1-ին հատորը, որ լույս տեսավ 1893 թ.: Ահա այդ ժողովածուն պատրաստելիս և Աղայանի ստեղծագործութնից էլ, ըստ իրենց ճաշակի ու ըմբռնման, ընտրություն կատարելուց հետո, Վեսելովսկին դիմում է Աղայանին` խնդրելով, որ վերջինս գրի իր համառոտ կենսագրությունը նույն ժողովածուի 1-ին հատորում զետեղելու` նրանից ընտրված երկերի հետ միասին (Աղայանից ժողովածուում դրված են` «Անահիտ»֊ը` որոշ կրճատումներով, Այծատուր, «Մանուկ խան» հեքիաթները և հատված` «Այություն և Մանվել» վեպից)։ Ինչպես բացատրում է Աղայանն իր նամակում, նա հնարավորություն չի ունենում կատարելու Վեսելովսկու խնդրանքը. այդ պատճառով ժողովածուում Աղայանի ինքնակենսագրության փոխարեն տալիս է նրա ստեղծագործական դեմքի ընդհանուր բնութագիրը, որից և տեղեկանում ենք, թե իր` Վեսելովսկու նամակի և թե` դրան ի պատասխան գրված Աղայանի նամակի բովանդակության մասին։ «Աղայանի վերաբերյալ կենսագրական ոչ մի տեղեկություն չունենալով- գրում է Վեսելովսկին — մենք դիմեցինք նրան` խնդրելով ուղարկել իր կենսագրությունը այն ծավալով, ինչպիսին որ ինքը հնարավոր կհամարի»: Այնուհետև Վեսելովսկին բերում է Աղայանի պատասխան ֊նամակում տրված բացատրությունը, թե ինչպե՛ս և ինչո՛ւ չի կարողացել իր ինքնակենսագրությունն ուղարկել, բայց այժմ արդեն նա գրում է այն։ — «Խաշեն... նին Բոդնոփորսւմը»— պատմական Գուգարքի 13-րդ գավառն էր Բողնոփորը, որի կենտրոնն էր Բոլնիս ավանը` Աղայանի ծննդավայր Բոլնիս-Խաչենր, որը գտնվում է Թբիչիսիից դեպի հարավ` մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Էջ 326. «Արություն և Մանվել» վեպի... Արությունը ես եմ...» — տես այդ վեպի մասին այս հրատ. 1-ին հատորի աոաջաբանը և համապատասխան ծանոթագրությունները։

621