Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էջ 332. Համբարձում էնֆիտնյանց (1824—1898) — տպարանատեր ու հրատարակիչ։ Նրա տպարանը Թիֆլիսում հիմնվել է 1850-ական թվականներին։ Այդտեղ էին տպագրվում «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթը (1858 — 1886) և «Կռունկ հայոց աշխարհի» ամսագիրը (1860—1863)։ Աղայանն իբրև գրաշար այս տպարանումն էր աշխատում 1858 — 1862 թթ.։ — «Գրածներս երգաբանություններ էին» — Աղայանի այդ գրածներից ոչ մեկը չի պահպանվել։ Էջ 334. «Մի երես մեր նորագույն պատմությունից» —տես այս հատորը, էջ 278—310։ Էջ 335. «Ծերունի Ներսեսը»—խոսքը վերաբերում է Ներսես V Աշտարակեցի կաթողիկոսին։ — Բեգնագարյանց Սարգիս (1849 — 1894) — ուսուցիչ-մանկավարժ: Աղայանի բարեկամներից մեկը, որի մի շարք նամակները պահպանվում են Աղայանի արխիվում։ — «եղբայրս բաժանվելով, ամեն ինչ բաժանեցինք մեր մեջ» — Աղայանի այդ կենսագրական փաստն է առիթ և հիմնական նյութ տվել գրելու իր «Բաժանություն» վիպակը»։ Տես այս հրատարակության հ. 1, էջ 299—340 և 409—440։ Էջ 344. «Տպարանում... ես ջատ բան էի գրում...»- Թիֆլիսում Համբարձում էնֆիաճյանի տպարանում, իբրև գրաշար աշխատելիս (1858—1862 թթ.), պատանի Աղայանի գրական փորձերից պահպանվել է միայն «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, որը տպագրվեց «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում` 1862 թ. մայիսին, № 17։ Այգ ոտանավորով էլ սկսվում է Աղայանի գրական գործունեությունը։ Տես այս հրատարակության հ. II, էջ 7—9 և 553—554։ — «Մեղու»-ն— այսինքն` «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթը, հետագայում օրաթերթ (1858 —1886)։ — «Իմ սիրելի ընկեր Միքայելը...» —իր այս ընկերոջ հետն է Աղայանը 1862 թ, ամառը մեկնում Մոսկվա֊Պետերբուրգ, տպագրական գործի մեջ կատարելագործվելու։ Այդ նույն Միքայելն է և «Արություն և Մանվել» վեպի երկրորդ հերոսի` Մանվելի նախատիպը, որի մասին գրում է Աղայանն իր այս հուշագրության շատ էջերում։ — Պատկանյանը և... Մանգինյանը — Գաբրիել քահ. Պատկանյանը (1802 —1889) և Ստեփան քահ. Մանդինյանը (18..—1875), որոնք «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի խմբագիրներն էին 1858—1862 թթ.: — «Մամուրյանի անգղիական նամականիքը» — արևմտահայ անվանի հրապարակախոս, գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Մատթեոս Մամուրյանի (1830—1901) հիշյալ երկը («Անգղիական նամականի») նախ տպագրվել է «Կռունկ հայոց աշխարհի» ամսագրի 1861 թ. №№ 1, 2, 3 և ապա` վերահրատարակվել է առանձին գրքով 1880 թ.։ Հակոբ վարժապետ — խոսքը կղերա֊պահպանողական մանկավարժ, թատերագիր Հակոբ կարենյանի (1808—1872) մասին է:

622