Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էջ 347, «Ականդար Օլյան» - այս աշաղի մասին կենսագրական տեղեկություններ մեզ հայտնի չեն: — «Գարեգին Սրվանձտյան կրկին եկավ Թիֆլիս...» —անվանի բանասեր ու բանահավաք և առաջադեմ հոգևորական-եկեղեցական գործիչ (1840—1892)։ Մ. Խրիմյանի հիմնած Վարադա դպրոցի սաներից, որր Խրիմյանին ուղեկցում է նրա կովկասյան ուղեվրության ժմամանակ։ Սրվանձտյանը երկրորդ անգամ Թիֆլիս է գալիս 1862 թ. սկզբներին: էջ 353. «Սերվանտեսի երգիծաբանությունը» — նկատի ունի իսպանացի մեծ վիպագրի գլուխգորձոց երկը «Դոն-քիշոտ» սատիրավեպը։ Էջ 354. Հ. Այվազյան — խոսքը վերաբերում է Գաբրիել վ. Այվազովսկուն, որն այն ժմամանակ Թեոդոսիայումն էր և հրատարակում էր «Մասյաց աղավնի» պարբերականը։ Էջ 354. Աղա Հարություն Խալիպյան (1790—1871) — Նոր Նախիջևանի մեծահարուստ աղաներից մեկը, հետադեմ հասարակական գործիչ։ Հայ առաջադիմական-դեմոկրատական հոսանքի հակառակորդներից մեկը` Գաբրիել Այվազովսկու աջակիցը Միք. Նալբանդյանի դեմ կազմակերպված հալածանքի մեջ։ Էջ 354. «որպեսզի չասեն «աղան տունը չէ» — չակերտների մեջ առնված վերջին արտահայտությունը վերցված է Ռ. Պատկանյանի հայտնի «Աղեն տանն է» երգիծական բանաստեղծությունից։ Էջ 355. «միակ մարդը, որ դրանց մաղձը խաոնում էր... բոնվեց...» — գրաքննական նկատառումով Աղայանը չի ասում այդ «միակ մարդու» անունը, բայց հայտնի է, որ ակնարկում է հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միք. Նալբանդյանին, որն, իրոք, հենց այն ժամանակ է «բռնվել» —այսինքն ձերբակալվել, երբ Աղայանն իր ընկերոջ հետ Թեոդոսիայում էին — Մոսկվա գնալու ճանապարհին։ Նալբանդյանը ձերբակալվել է Նոր Նախիջևանում` 1862 թ. հուլիսի 14-ին։ Էջ 356. «Մեկ անդամ ես արժանացել էի գեներալ Հախվերղյանի կողքին նստելու...» — այս մասին տես «Մի երես մեր նորագույն պատմությունից» պատմա-հուշագրական ակնարկը այս հատորում` էջ 278—310 և համապատասխան ծանոթագրությունը, էջ 613։ Էջ 357. Մանկունի Վահրամ — հայտնի կղերական գործիչ` Գևորգ Դ կաթողիկոսի հավատարիմ օգնականն ու խորհրդատուն, որն էջմիածնի միաբանության մեջ ազդեցիկ դիրք ուներ` կաթողիկոսի հովանավորության շնորհիվ։ Մանկունու մասին Աղայանն ավելի մանրամասն անդրադառնում է իր հուշագրության հետագա մասերում։ Էշ 357. «Գտնվելով միապետի անմիջական պաշտպանության տակ» — Աղայանի, իբրև լավատեղյակ ժամանակակցի, այս վկայությունն էլ լրացաքիչ հաստատում է այն, որ Այվազովսկին իրոք գործում էր ի նպաստ ցարիզմի և ընդդեմ Միք. Նալբանդյանի։ — «Առաջնորդ, ոեկտոր, խմբագիր երեք պարբերական թերթերի» — Աղայանը նկատի ունի այն, որ Գ. վ. Այվազովսկին Թեոդոսիայի Խալիբյան ուսումնարանի ռեկտորն էր, Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդը

623