Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորդը (կառավարիչ) և «Մասյաց աղավնի» ամսագրի հրատարակիչ֊ խըմբագիրր և իր իսկ պարբերականի գրաքննիչի իրավունքն էլ իրեն վերապահված, մի արտոնություն, որը չի վայելել ոչ մի այլ հայ պարբերականի խմբագիր։ Ասենք նաև, որ «Մասյաց աղավնիճ-ին զուգընթաց, Թեոդոսիայում հրատարակվում էր նաև «РзДуГЗ» — (1860—1862) ռուսերեն ու ֆրանսերեն լեզուներով ամսագիրր, դարձյալ Այվազովսկու հսկողությամբ (պաշտոնական խմբագիրն էր Վ. Ստրուբինսկին) ։ Իսկ թե` երրորդ պարբերականը ո՞րն էր, մեզ հայտնի չէ։ Չի շփոթել արդյոք Աղայանն իր հուշերը երեք տասնամյակ հետո գրելիս` «Մասյաց ադավնի֊ի երկրորդ անունը` «Ծիածան Հայաստանյայց֊ը (սկզբում` «Ավետաբեր Հայաստանյայց») համարելով այն առանձին պարբերական։ Էջ 357. Այվազովսկի — Գաբրիելի կրտսեր եղբայրը` հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (1817—1900)։ Էջ 358. Գյոզչայան Հարություն (կամ` կիոկչեյան) (1818 —1875) Մոսկվայի հայկական եկեղեցու քահանան, Ստ, Նազարյանի և Միք. Նալբանդյանի բարեկամը։ Էջ 359. Սուքիաս վարդապետ Պարզյան — հետագայում եպիսկոպոս, որի հետ Աղայանը ծանոթանում ու բարեկամանամ է Ալեքսանդրապոլում (1871 — 76 թթ.)։ Այն ժամանակ Պարզյանը Շիրակի թեմի առաջնորդն էր: — «Բրոշյուրը Այվազյանի դեմ» — խոսքը վերաբերում է Աղայանի «Հայկական հնչյունների մասին (լուծումն տարակուսությանց)» վերնագրով լեզվաբանական աշխատությանը (1874 թ.), որի հրատարակության տարեթվով էլ որոշվում է Գևորգ Դ. կաթողիկոսի մոտ տեղի ունեցած խոսակցության ժամանակը։ Էջ 364. էմին Մկրտիչ (1815—1890) — անվանի հայագետ, պատմաբան, բանասեր, Մոսկվայի լազրյան ճեմարանի պրոֆեսոր։ — «...Թեոդոսիայից մի նամակ էի գրել էմինին...»— Աղայանի այդ նամակը դեռևս անհայտ է։ Էջ 362. Բենիամին Ֆրանկլին (1706—1790)— ամերիկյան անվանի պետական գործիչ և գիտնական, որը նշանակալից դեր է կատարել Ամերիկայի Միացյալ նահանգների ինչպես քաղաքական կյանքում, նույնպես և գիտության-մշակույթի զարգացման պատմության մեջ։ Էջ 363. Ս. Նազարյան (1812—1879) — մեծանուն հրապարակախոս, գիտնական, «Հյուսիսափայլ» ամսագրի (1858 —1864) խմբագիրը։ Աղայանն իր հուշագրության մեջ քննադատաբար է խոսում նրա բնավորության թուլությունների մասին, բայց, միաժամանակ, ըստ արժանվույն գնահատում է նրա նշանակալից դերը հայ մշակույթի, 40—60-ական թվականների լուսավորական շարժման պատմության մեջ։ Նրա անունը դնեյով Խ. Աբովյանի անվան կողքին, Աղայանը գրում է թե` «Նազարյանցի և Աբովյանցի նմանը դեռևս չի ծնվել մեր մեջ, Առաքյալներ շատ ունենք, բայց հիմնադիրներ և ոչ մեկը» (տես այս հատորը, էջ 375)։ Էջ 365. «Համըաբվաբեր» — Հետադեմ կղերական հոսանքի գաղափարա¬ խոս Մսեր Մսերյանցը (1808— 1873) Մոսկվայում հրատարակում էր «Համբավարեր Ռուսի»

624