Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բավարեր Ռուսի» կիսամյա յրագիրը (1861 — 1864), որը խմբագրում էր նա իր որդու` Զարմայր Մսերյանցի (1836—1899) հետ միասին։ Էջ 366. «տպված բանաստեղծություն ունեի, թեև «Մեղու»-ի մեշ»- նկատի ունի իր` «Հարկավոր է օգնել չքավորներին» վերնագրով բանաստեղծությունը` «Մեղու Հայաստան»-ի 1862 թ. № 17-ում (տես այս հրատարակության հ. 1, էջ 7-9)։ Էջ 368. «շուտով... ճանապարհ ընկա դեպի Պետերըուրգ»— Աղայանն ասում է, որ միայն մեկ ամիս է աշխատում Լազարյան ճեմարանի տպարանում։ Այդ հաշվով նա Մոսկվայից Պետերբուրգ է մեկնել 1862 թ. դեկտեմբերի վերջերին։ Էջ 370. «Ռափայելը» — նշանավոր բանաստեղծ Ռ. Պատկանյանը (1830 — 1892), որն այն ժամանակ հռչակված էր նախ Գամառ-Քաթիպա ծածկանունով։ Էջ 370. «Կալուգայից մայրաքաղաք տեղափոխել իր նորը» —խոսքը Գաբրիել քահ. Պատկանյանի (1802—1889) մասին է, որին ցարական կառավարությունը յոթնամյա բանտարկությունից (1853—1860) հետո աքսորում է, բայց ոչ կալուգա, այլ` Վյատկա և ապա` Կոստրոմա։ Ինչպես վկայում է Աղայանը` «մի շատ բարձրաստիճան անձի» միջնորդությամբ միայն Գ. Պատկանյանը վերադառնում է աքսորից։ — «Հյուսիս» շաբաթաթերթը հրատարակվում էր Պետերբուրդում (1863 —1864) Ռ. Պատկանյանի խմբագրությամբ։ — Էջ 372. «Եկավ հայրը» — այսինքն Գաբրիել քահ, Պատկանյանը։ — «սրանց մոա մնացի մի տարու չափ...» — այս հաշվով Աղայանը Պատկանյաննեյի տպարանում աշխատել է 1863 թ, սկզբից մինչև նույն տարվա նոյեմբերը, ոչ ավելի։ Էջ 373. «Ես Պատկանյանցի տանը շաա ըան սովորեցի...», այս առթիվ Աղայանի խորհրդածություններն ու դատողությունները պետք է վերապահությամբ ու քննադատորեն ընդունել։ Աղայանը սխալվում է, երբ կարծում է, թե մարդկանց «բարոյական հատկությունները նույնքան ժառանգական են, ինչքան և ֆիզիկականն ու մտավորը»։ Էջ 374. «Միքայելս զնաց ժամ և այնտեղից մի լուր ըերավ»—նկատի ունի Պետերբուրգի հայկական եկեղեցին, որն իբրև քաղաքի հնադույն ճարտարապետական հուշարձաններից մեկը (կառուցված` 1779 թ. Եկատերինա II կայսրուհու հավանությամբ) պահպանվում է այժմ էլ. այն գտնվում է նևսկի պրոսպեկտի վրա, № 40։ Այդ եկեղեցին այն ժամանակվա մայրաքաղաքի հայ բնակչության համար ոչ միայն աղոթատեղի էր, այլև հանդիպման վայր, որտեղ Պետերբուրգի հայ բնակիչները և եկվորները հաղորդակից էին լինում ազգային կյանքի Վերաբերյալ լուրերին։ — «Նազարյանցն ուզում է շարունակել «Հյուսիսափայլը» —այս նշանավոր ամսագրի հրատարակությունը 1863 թվականի ընթացքում, տարասկզբին մինչև նոյեմբերը ներառյալ, դադարել էր և միայն դեկտեմբերին վերսկսվեց և շարունակվեց մինչև հաջորդ տարվա նոյեմբերը, երբ լույս տեսավ 12-րդ ամսատետրը, որից հետո «Հյուսիսափայլ»-ն ընդմիշտ դադարեց։

625

40 Ղ.Աղայան, Երկերի ժօղ. հ. IV