Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 874. «Նազարյանցը.. գրել է Մարտիրոս Սիմոնյանցին»— Հյուսիսափայլ» ֊ի խմբագրի այդ գրությունը մեզ անհայտ է, հավանաբար մնացել է Մարտիրոս Սիմոնյանցի արխիվում, որի տեգը հայտնի չէ, Սիմոնյանցին մասին Աղայանն իր հուշագրության հետագա էջերում ևս խոսում է և միշտ սիրով ու ջերմությամբt Սիմոնյանը 60—70֊ական թվականների Լուսավորական շարժման գործիչներից է, մանկավարժ ու թարգմանիչ, Աշխատակցել է «Հյուսիսափայլ»֊ին' Մարտիրոս Հրաչյա և այլ ծածկանուններով։


60 ֊ական թվականների կեսերից սկսած Մ. Սիմոնյանցն աշխատակցում էր «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթին', մանկավարժական և հրապարակախոսական հոդվածներով,


էշ 38. Լերմոնտով Մ. Յու.— (1814—-1871) — ռուս մեծ բանաստեղծ — Պուշկին Ա. Ս. (1799 — 1837) — ռուս հանճարեղ բանաստեղծ։ Աղայանը նրա երկերից թարգմանել է «СкаЗКЭ О рыбаке И рыбке» չափածո հեքիաթը' (Ոսկի ձկնիկս վերնագրով (տես Աղայանի երկերի այս հրատարակության հ. 3, էջ 419—428 և համապատասխան ծանոթագրությունները, էջ 580—582)։


Էջ 380. «լույս ֆիզիոլոգիան» — նկատի ունի անգլիացի հեղինակի գրքի ռուսերեն թարգմանությունը. ДЖОН Г. ЛЬЮИС. «ФИЗИОЛОГИЯ обыденной жизни», 1861 հրատարակված Մոսկվայում։ Ուշագրավ է, որ հենց նույն տարվա (1863 թ.) ընթացքում, այդ գրքով հետաքրքրվել ու կարդացել է այն նաև Միք. Նալբանդյանը Պետրոպավլովյան բանտում։ Տես Միք. Նալբանդյան — «Երկերի լիակատար ժողովածու» , հ. IV, 1949, էջ 230 և 287։


— «Աշխատակից չաներ, ամեն ինչ ինքն էր ցրում... զանազան կեղծ անուններով...» — Աղայանի, իբրև շատ մոտիկ ժամանակակցի, հաղորդածը Հյուսիսափայլս֊ ի վիճակի ու նրա խմբագրի բոլորանվեր գործունեության մասին, շատ կարևոր է և հաստատվում է «Հյուսիսափայլ»֊ ի պատմության ուսումնասիրությամբ։ Մասնավորապես վերջին տարվա (1863 թ. դեկտեմբեր — 1864 թ. նոյեմբեր) ընթացքում, երբ Միք. Նալբանդյանը նստած էր Պետրոպավլովյան բերդի Ալեքսեևյան ոավելինոլմ, Ս տ. Նազարյանը միայնակ ինքն էր ամբողջությամբ պատրաստում «Հյուսիսափայլ»֊ը, ոչ միայն խմբագրելով այն, այլև ամենից առաջ գրելով ՈԼ թարգմանելով ամսագրում տպագրվող հոդվածների հաճախ մեծագույն մասը, ինչպես և միմիայն ինքն էր կատարում սրբագրիչի անհրապույր աշխատանքը: Թե ինչքան մեծ բաժին ուներ Նազարյանն իր խմբագրած ամսագրում տպագըրվող նյութերից, այդ կարելի է ցույց տալ Աղայանի հիշատակած տարվա 1֊ի օրինակով։ Այստեղ Նազարյանի գրչին են պատկանում «Ազգային մտածությունք» (էջ 1 — 16) ընդարձակ հրապարակախոսական հոդվածը, որը շարունակվում է հետագա երեք համարներում ևս — (М 2, էջ 65—68, Af 3, էջ 129 — 144, Л 4, էջ 224 — 35), «Ընտանեկան կյանք» վերնագրով թարգմանական գործը 1, էջ 17—33. և № 2, էջ 94—113, Նույն 1-ին համարում Նազարյանի գրչի արտադրանքն է նաև Մ. Լեըմոնտովի «Դև»֊ի