Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մ․ Մադաթյանի թարգմանության առթիվ գրած բնութագրական «Ծանուցումը» (№1, էջ 51-53)։


Աղայանը նշում է նաև Նազարյանի «զանազան կեղծ անունների» մասին, որոնցով ստորագրել է նա «Հյուսիսափայլ»-ում տպագրված իր ինքնուրույն և թարգմանական երկերը։ Բայց նա չի հիշատակում նրա «կեղծ անուններից» ոչ մեկը և դեռ բանասիրությունը վերջնականապես լի պարզել, թե «Հյուսիսափայլ»-ում եղած ծածկանուններից որո՞նք են Ատ. Նազարյանինը։ Մենք հավանական ենք համարում, որ Թեոդորոս Լալազարյանց (Հյուսիսափայլ», 1859 թ., № № 3, 4, 5 և 12) և Գ. Թովմասյան (1864 թ., № է և № 5)ստորագրությունները նրա ծածկանուններից են։ Նազարյանին են վերագրում նաև Հակոբ Ալիշանյան ստորագրությունը (1861 թ., № 3, Էջ 222-249) է բայց գա' ըստ մամանակակիցնե րից մեկի վկայության, Մարտիրոս Սիմոնյանի ծածկանուններից մեկն է «Հյուսիսափայլ» -ում, ինչպես և Մարտիրոս Հրաչյա ծածկանունը, որով ստորագրված է «Գարիբալդիի կյանքը» հոդվածը («Հյուսիսափայլ» , 1861 թ., № № 3, 4, 7 և 8)։


- «մի հոդված միայն… «Ազզային թշվառաթյուն» - այս հոդվածը տպագրվել է «Հյուսիսափայլ»-ի 1864 թ. փետրվարյան ամսատետրում (№ 3, էջ 158-164) Ատ. Նազարյանցի ստորագրությամբ։ Մինչև Աղայանի այս ստույգ վկայության լույս տեսնելը ու դեռ դրանից հետո էլ, այդ հոդվածը համարվում էր ամսագրի խմբագրի հեղինակությունը և ըստ այնմ՝ մտել է նրա երկերի ժողովածուի 1-ին հատորում (Ստեփանոս Նազարյանի երկերը, հատոր 1, 1913 թ., էջ 347-62)։ Ներկա դարասկզբին՝ Աղայանի այս հուշագրության հրատարակությունից մեկ տասնամյակ հետո, Ատ. Նազարյանին նվիրված Լեոյի հայտնի մենագրության մեջ ևս հեղինակը նշանակություն չի տվել Աղայանի վկայությանը և «Ազգային թշվառություն» հոդվածի մասին խոսում է իբրև Նազարյանի և ոչ Նալբանդյանի աշխատության։ Այդ վերաբերմունքի դեմ գրում է Հովհ. Թումանյանը (տես Հովհ. Թումանյան - Երկերի ժողովածու, հ, VI, էջ 117-119)։


Հետագայում՝ մասնավորապես անվանի պատմարան-բանասեր, Հայկ. ՍԱՌ ԳԱ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի Նալբանդյանագիտական հետազոտություններից հետո այլևս անառարկելի է համարվում Աղայանի վկայության հավաստիությունը։


Էջ 382. «Ես շարեցի Շահազիզի «Լևոնի վիշտը» - Աղայանը հիշատակում է միայն Սմբատ Շահազիզի նշանավոր պոեմը, բայց պետք է նկատի ունենալ, որ նա շարել է բանաստեղծի այն Ժողովածուն, որ լույս է տեսել 1864 թ. սկզբին, Աղայանի շարած գրքի լրիվ վերնագիրն էր՝ «Լևոնի վիշտը», Ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանված և զանազան բանաստեղծություններ. Մոսկվա, тип. Лазаревен, института восточн. языков, 1865»: Գրքի անվանաթերթի 2-րդ երեսին նշված է. «ОдобрвНО ЦеНЗурОЮ, МОСКВЭ, 3 декабря, 1864».


Գրաքննության այդ թվականով ու ամսաթվով էլ որոշվում է, թե երբ է Աղայանը սկսել շարել Ս․ Շահազիզի ժողովածուն՝ ոչ շուտ 1864 թ. դեկտեմբերի 3-ից։