Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 387. Ռուբեն Ջալալյան (1840—1918) —մանկավարժ և հասարակական գործիչ, սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում , հետո նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում։ Աշխատակցել է «Հյասիսափայլ֊ին ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով Ինչպես պատմում է Աղայանը, Ռ. Զալալյանն է նրան ծանոթացրել Պետերբուրգի հայ ուսանողական «Ժողովի» մեջ համախմբված հայ երիտասարդության և անվանի գործիչների հետ։ Նրա շնորհիվ էր, որ երիտասարդ Աղայանն ընդունվում է այդ «Ժողովի» անդամ և այնուհետև, Աղայանն ու Զալալյանը մտերիմ բարեկամներ են դառնում Հետագա իր ամբողջ կյանքի ընթացքում Աղայանը միշտ երախտագիտական զգացմունքով է հիշել իր ազնիվ բարեկամի մասին, «որովհետև,— գրում է նա,— իմ բոլոր գրական գործունեությամբ նրան եմ պարտական» («Աղբյուրս», 1889 թ., № 1, երկրորդ բաժին, էջ 12):


Էջ 387. «Գրական ժողով... պր. Եզյանցի տանը»—խոսքը վերոհիշյալ հայ ուսանողական այն «Ժողովի» մասին է, որ կազմակերպվել էր 1863 թ. վերջերին և ընդգրկում էր այն ժամանակ Պետերբուրգում սովորող և աշխատող հայ մտավորականության գրեթե բոլոր ներկայացուցիչներին Ինչպես վկայում է Աղայանը, իր Պետերբուրգում եղած ժամանակ (1865 —67 թթ) «Գրական ժողովիյ հավաքույթները տեղի էին ունենում Կարապետ Եզյանի տանը, ուր և հիմնադրվել էր այդ ուսանողական կազմակերպությունը։


Կարապեատ Եզյան (1835—1905) — գիտնական ֊ արևելագետ, պետական գործիչ լուսավորության և օտար դավանությունների մինիստրություններում։ Նրա հովանավորությամբ ու աջակցությամբ է կազմակերպվում ու գործում Աղայանի հիշած «Գրական ժողովը», որին անդամ է դառնում երիտասարդ Աղայանը։ Ճիշտ է նկատված, որ Կ, Եզյանը «հայ֊ազգային պահպանողական հոսանքի պարագլուխներից մինն էր» (Միքայել Նալբանդյան—Անտիպ երկեր,— խմբագրություն և կոմենտարնեը Աշոտ Հովհաննիսյանի, 1935, էջ 745)։ Բայց նա իր ազգային֊քաղաքական դիրքավորումով մոտ էր կանգնած հայ դեմոկրատական հոսանքին և նշանակալից դեր է կատարել հայ առաջադեմ մտավորականության համախմբման և ցարիզմի հակահայկական ասիմիլատ որական քաղաքականությանը դիմադրելու գործում։ Կ. Եզյանը դրական դեր է կատարել նաև երիտասարդ Աղայանի կյանքում, խրախուսելով նրա առաջին գրական քայլերը, թեև ինչպես ինքը, Աղայանն էլ պատմում է, Եզյանը միաժամանակ ձգտում էր հակազդել Աղայանի և ընդհանրապես հայ ուսանող-երիտասարդոլթյան հեղափոխականացման տրամադրություններին։ Այնուամենայնիվ, իր ազգային-քաղաքական ըմբռնումներով ու դիրքավորումով Կ. Եզյանը նպաստում էր ռեակցիոն կղերա-ծավատական հոսանքի դեմ մղվող պայքարին, որը գլխավորում էր Միքայել Նալբանդյանն իր համախոհներով։ Հիշենք, որ Կ, Եզյանը Գաբրիել եպ, Այվազովսկու անհաշտ հակառակորդներից էր և մեղադրվել է իբրև «Նալբանդյանի բարեկամ»։


Էջ 388. Բաթայան Ավետիք (1839 —1913)— բժիշկ֊մանկավարժ և հասարակական գործիչ, որի հետ Աղայանը ծանոթացել ու բարեկամացել էր Պետերբուրգի «Ուսանողական ժոզովի» հավաքույթներին և հետագայում նրա