Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրավերով է, որ Աղայանը ուսուչական աշխատանքի է նշանակվում Ալնքսանդրապոլի դպրոցներում։


- Անդրեաս Արծրունի (1847-1898) - Գրիգոր Արծրունու կրտսեր եղբայրը, հանքաբանության պրոֆեսոր Աախենի և Բեռլինի համալսարաններում։ Գերմանիայից պարբերաբար աշխատակցում էր «Մշակ» թերթին՝ նաև քաղաքական-հրապարակախոսական հողվածներով։


Էջ 389. «Սկսեցի գրել իմ «Արություն և Մանվել»-ս» - այս մասին տես Ներկա հրատարակության 1-ին հատորի համապատասխան ծանոթացրությսւններր, էջ 394-403, և հ. 2, էջ 587։


էջ 392. Սանասարյանց Մկրտիչ (1818-1890) - մեծահարուստ հայ դրամատեր, որ իր նյութական օգնությամբ նպաստում էր ռուսական և եվրոպական համալսարաններում սովորող բազմաթիվ հայ երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալու գործին, ինչպես և դպրոցական ու մշակութային այլ մարզերում արված ձեռնարկումներին։ Իր ցուցաբերած նյութական օգնությունը նա տալիս էր մեծ մասամբ Կարապետ Եզյանի խորհրդով։


էջ 392. Սուլթանշահ Ս․ Գ. - նոր Նախիջևանցի գեներալ. 50-60-ական թվականներին ծառայում էր Պետերբուրգում։ Իր հուշագրության հետագա էջերում Աղայանը պատմում է, որ Միք. Նալբանդյանը գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ է դուրս դալիս Պետրոպավլյան բերդից (տես այս հատորը, էջ…։


- Լազարյան. - խոսքն այստեղ մեծահարուստ ազնվական Լազարյանների տոհմի վերջին ներկայացուցչի՝ Խրիստաֆոր Ակիմիչ Լազարեի (1789-1871) մասին է։


էջ 393. «Ինձ սենյակ ավին… տեղափոխվեցի հայկական եկեղեցու դավիթը» - Պետերբուրգի հայկական եկեղեցու բակում՝ 60-ական թվականներին, կար նույն եկեղեցուն պատկանող եռահարկ բնակելի շենք, ուր բնակվում էր ոչ միայն երիտասարդ Աղայանը, այլև Միք. Տեր-Գրիգորյանը և ուրիշներ։


- Մովսես Բուդաղյան - բանաստեղծ և հասարակական-քաղաքական գործիչ. Միք. Նալբանդյանի համախոհներից էր։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ»-ին ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով։


էջ 395. Միքայել Տեր-Գրիգորյան (1829-1869) - դրամատուրգ և թարգմանիչ, արևելահայ թատրոնի ականավոր գործիչներից մեկը 60-ական թվականներին։


Էջ 396. «Ոմանք այն միտքը տարածեցին… թե իմ աշխատությունը մի Տհետևություն է անմահ Աբովյանի վեպի…» - նկատի ունի Րաֆֆու կարծիքը, որ հայտնել է նա իր«Վիպագրությունը ռուսահայերի մեջ» գրական-պատմական ակնարկում (գրված՝ 1887 թ.)։ Րաֆֆին այստեղ իրեն ամբողջովին հակադրում է իր ժամանակակից հայ վիպագիրներին և հայտարարում, թե՝ «Աբովյանի հետևողները՝ Աբովյանի անշնորհք աշակերտները եղան»՝ նկատի ունենալով առանձնապես Պ. Պռոշյանին և Ղ․ Աղայանին։


էջ 396. «Մի երես մեր նորագայն պատմությունից» - տես այս հատորը, էջ 278-310 և համապատասխան ծանոթագրությունները, էջ 610-615։