Այս էջը սրբագրված է
ինքս չեմ լսում։ Կինն արտասվելով գլխով է անում, թե իմանում է։ Տուն են թափվում դրացիները և այս մարդը սկսում է պատմել իր գլխի անցքը, ինչ որ մենք արդեն ասացինք, բայց չի կարողանում տանել այդպիսի մի հարված և շաբաթ չի քաշում մեռնում է։
Այս անցքը, որո ստուգությանը մենք հավատացած ենք, նորա համար պատմեցինք, որ ավելի շոշափելի կացուցանենք, թե որքան վատ ազդեցություն ունին զգայուն երեխայոց ոգեկան ընդունակության վերա այն բոլոր նախապաշարմունքները, որոցմով ծփում են մեր գյուղերը, որից ազատ չեն և քաղաքները։
Զ
Երեխան դեռևս երկու ամսական դառած սկսում է ժպտալ, փոքր֊ինչ հետոէ ծիծաղել, որ հայտնի նշան է, թե արդեն նա զգում է յուր վերա մի քաղցր տպավորություն։ Եթե նա զգում է, ասել է թե արտաքին հանգամանքները տպավորվում են նորա հոգվո վերա, որով և հիմք են ձգում