— «Դրական հանդես»—֊ճիշտը` «Հանդես գրականական և պատմական» պարբերականը (1888—1894), որ հրատարակվում էր Մոսկվայում` հայ մշակույթի գործիչ Մկրտիչ Բարխուդարյանի խմբագրությամբ։ Աղայանի և այս հանդեսի խմբագրի միջև հաստատվում է սերտ բարեկամություն, որի մասին վկայում է նաև նրանց նամակագրությունը։ Մ. Բարխուդարյանին գրած Աղայանի նամակներից չորսը հրապարակվում են այս հատորում (տես 6, 9, 10, 11 նամակները), իսկ Մ. Բարխուդարյանի նամակները Ղ. Աղայանին պահվում են վերջինիս արխիվում։ Այդ մասին ավելի մանրամասն տես այս հատորի նամակների բաժնի համապատասխան ծանոթագրություններում։ Էջ 396. «Երկու քույր» վեպը տես այս հրատարակության 1-ին հատորը, էջ 159—240 և համապատասխան ծանոթագրությունները, էջ 403—֊407։ — բոքլ —բոկլ Հենրի Թոմաս (1821 1862) — անգլիացի նշանավոր պատմաբան, որը փորձ է արել պատմությունը մեկնաբանել մատերիալիզմի ոգով։ Նա հռչակվել է իր «Քաղաքակրթության պատմությունը Անգւիայում» աշխատությամբ, որը մեծ ազդեըություն է ունենում մասնավորապես Գերմանիայում և Ռուսաստանում։ Բոկլի պատմահայեցողությունը գրավել էր ոչ միայն երիտասարդ Աղայանի, այլև Միք. նալբանդյանի ուշադրությունը: էջ 398. Սմայլսի «Ինքնօգնությունը» —անգլիացի բարոյախոս-մանկավարժի այս և մի քանի այլ աշխատություններ («Բնավորություն», «Խնայողություն») թարգմանվել են հայերեն՝ 80֊ական թվականներին։ Դրանցից մեկը («Բնավորություն» թարգմ. Փիլիպպոս Վարդանյանի) Աղայանը գրախոսել է։ Տես այս հատորը, էջ 200—203։ — Կանտ էմմսւնուել (1724 —1804) — 18-րդ դարի վերջերի և 19-րդ դարի սկզբի գերմանական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որի «փիլիսոփայական տեսության հիմնական գիծը մատերիալիզմի և իդեալիզմի հաշտեցումն է... այլասեռ, հակադիր փիլիսոփայության ուղղությունների զուգակցումը մի սիստեմի մեջ» (Լենին— Երկեր, հ. 14, էջ 257)։ — Կոնտ Օգյուսա (1798—1857)— ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիզմի հիմնադիրը, ըստ էության իդեալիստական մի նոր ուղղություն, որն իբր թե «բարձր» է կանգնած իդեալիպմից և մատերիալիզմից։ Էջ 399. Ներոհս Շնորհալի (1102 —1172) —հայ միջնադարյան պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ - «Իմ համալսարանս դարձավ| Պետերբուրգի հասարակաց գրագարանը»- այժմ Լենինգրադի Մ. ե. Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարանր, որտեղ և կանոնավորապես հաճախել է Աղայանը առանձնապես 1865—1867 թվականներին։ Էջ 401. «Այդ ժամանակ ես ծանոթացա Միքայել Նալբանդյանին»— Աղայանը չի նշում, թե ե՛րբ, որ ամսին է հանդիպել և անձամբ ծանոթացել նալբանդյանի հետ: Աղայանը Մոսկվայից կրկին Պետերբուրգ է գնում 1864 թ. դեկտեմբերին և այնուհետև մնում է այնտեղ մինչև 1867 թ. հոկտեմբեր, Նալբանդյանը բանտից դուրս է գալիս 1865 թ. մայիսի 13-ին և մինչև աքսսր ուղարկելը` վեց ամիս ապրում է Պեաերբուրգում. նոր նախիջևանցի ծանոթ
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/630
Արտաքին տեսք