Ղազարոս Խաֆաֆյանի բնակարանում , հետևյալ հասցեով՝ Василвнский остров, Биржевой переулок, дом Меняева (Արամ Ինճիկյան. - Միք․ Նալբանդյանի կյանքի և գործ. տարեգրությունը… 1954, Երևան, էջ 259)։
Ուրեմն Աղայանը Նալբանդյանին հանդիպել է վերոհիշյալ բնակարանում՝ հավանաբար ոչ մենակ, այլ մեկից ավելի համակիր ընկերակիցներով՝ 1855 թ. մայիսի 13-ից հետո, ամենաուշը մի քանի շաբաթվա ընթացքում, նույն ամսվա վերջերին կամ հունիսին։
«Ագատություն ստացավ գեներալ Սուլթանշանի երաշխավորությամբ» - Աղայան Է այս վկայությունը ականատեսի ստույգ վկայություն է. իրոք, 1863 թ. փետրվարի 4-ին գեներալ Ս. Գ. Սուլթանշահը Ալեքսանդր 2-րդին հասցեագրված խնդրագիր է ներկայացնում Սենատ, հայտնելով, որ ինքը Նալբանդյանին ճանաչում է մանկությունից և որ նա իր ազգականն է, - խրնդրում է իր երաշխավորությամբ և անձնական պատասխանատվությամբ նրան ազատել բանտից, նախքան դատավճիռը (տես Ա. Ինճիկյան - Միքայել Նալբանդյան ի կյանքի և գործունեության տարեգրությունը, 1954, էջ 226)։
Ուշագրավ փաստ է, որ Աղայանը գեներալ Սուլթանշահի այդ խնդրագիրը տալու ժամանակ, մոտ երկու ամիս արդեն նորից Պետերբուրգումն էր և անկասկած անձամբ գեներալին հանդիպելիս է իմացել նրա այդ խնդրագրի մասին, քանի որ Աղայանն էլ վայելում .էր նույն բարձրաստիճան անձի ուշադրությունն ու հովանավորությունը Պետերբուրգում։
- «Այդ մարդուն ես առաջին անգամ տեսել էի Թիֆլիսում» - բայց ո՞ր թվականի որ ամսին է եղել այդ հանդիպումը։ Նա միայն ասում է՝ «երբ եկել էր էջմիածին գնալու համար»։ Իսկ դա եղել է 1860 թ. օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած 10-օրյակում, երբ Նալբանդյանը Թիֆլիսումն էր, որտեղից մեկնեց էջմիածին, իր արտասահմանյան ուղևորության գործով (տես Ա. Ինճիկյան. նույն աշխատությունը, էջ 141-149)։
- Եղիա Բաստամյանց - հետագայում Վահան վարդապետ Բաստամյան (1835-1881)- հոգևոր-եկեղեցական գործունեության զուգընթաց զբաղվել է նաև մանկավարժական, պատմա-բանասիրական և խմբագրական-հրատարակչական աշխատանքով։ Նրա խմբագրությամբ հրատարակվել է «Դպրոց» մանկավարժական հանդեսը (1874-1876), որի էջերում նա բազմաթիվ հոդվածներ ունի կրթության ու դաստիարակության մասին։ Հրատարակել է նաև Մխիթար Գոշի «Դատաստանագիրք հայոց» իր ընդարձակ իրավական հետազոտությամբ՝ հանդերձ ծանոթագրությամբ (1880 թ.)։
- «Արկած Ադամա» պոեման, գրված ընտիր գրաբարով» - Ադայանի այս հուշը առաջին հրապարակային գրավոր վկայությունն է Նալբանդյանի նշանավոր պոեմի մասին (տես այն՝ Միք. Նալբանդյան - «Երկերի լիակատար ժողովածու», հ. 1, 1945, էջ 147-155 և 511-514)։ Դրանից 10 տարի հետո միայն 1903 թվականին, անվանի բանասեր Երվանդ Շահազիզը Նալբանդյանի «Ազցմիք» շարքի հետ միասին տպագրում է «Արկածք Ադամա»-ն «Լումա» հանդեսում մի ընդարձակ ուսումնասիրությամբ հանդերձ։ (1903 թ., 2,3,4, 5 և 6),
Էջ 402. «Լաբուլեի դասախոսությունը» - տպագրվել է հետևյալ վերնա-