Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեղինակը մտադրված է եղել «միևնույն բանը գրել» իր «աղածի պես» <րԻմ կյանքի արկածներից» վերնագրովւ Բայց այգ ծրագիրն Աղայանն ի վիճակի չի եղել իրականացնելու։

Էջ 428. «ձեր «Цч^РМГ* կարդացի* — այսպես էր վերնագրված Բաֆֆու «Սայրի» վեպի սկպրնական տարբերակը, որը գրված է եղել գրաբար լեզվով։ Այդ մասին տես Բաֆֆու «Երկերի մողովածու»-ի հ. 1-ին, 1955, էջ 581 586, Խաչիկ Սամվելյանի գրած ծանոթագրությունները։

Էջ 430. «Տարիքով նա ինձնից մեծ էր աոնվադն յոթբ աարով...* Բաֆֆու ծննդյան տարեթիվն ստույգ հայտնի չէ և դեռ շարունակվում է տարբեր կարծիքների առկայությունը նաև մեր օրերին Րաֆֆիագիտական գրականության մեջ: Այսպես՝ 1957 թ. լույս տեսած երկու աշխատություններից մեկում ընդունված է 1832 Սամվելյ —«Րաֆֆի, Պետհրատ, էջ 3), իսկ մյուսում՝ 1835 թիվը (0. Օարինյան — «Րաֆֆի», Հայկ. ՍՍՌ ԳԱ, հրատարակություն, էջ 9)։ Դրանցից երկու տարի հետո, 1959 թ. լույս տեսած նոր աշխատության մեջ ընդունված է 1835 թիվը (Ь. Պեարոսյան — «Բաֆֆի. կյանքը և ստեղծագործությունը», Հայպետհրատ, էջ 4 — 5)։ Ըստ Աղայանի կարծիքի' <ր առնվազը յոթը տարով» իրենից մեծ լինելու մասին, մոտավորապես հաստատվում է Րաֆֆ ու կենսագիր Խ. Սամվելյանի ընդունած թիվը 1832-ը' հաշվի առնելով, որ Աղայանը և Բաֆֆին հանդիպել են Երևանում 1869 թ. հունվարին, երբ առաջինը 29 տարեկան էր, իսկ երկրորդը պետք է լիներ 36 տարեկան։

Էջ 430. ULpbլ եպիսկոպոս Միւիթարյան — «Արարատ» ամսագրի առաջին տարվա (1868) խմբագիրը, որն էջմիածնի միաբանության անդամ էր և հետագայում էլ աշխատակցում էր ամսագրին։ Ինչպես այս, նույնպես և մյուս անվանապես չհիշատակված եպիսկոպոսներից շատերն հարգանքով ու պատկառանքով էին վերաբերվում իրենց միաբանության օրգանի երիտասարդ խմբագրին, որը նրանց համար հեղինակություն էր իր մտավոր զարգացման առավել բարձր մակարդակով։

Էջ 431. Արիստակես վարդապետ... հետագայում (1880 թվա կա նիտ) եպիսկոպոս Սեդրակյան (1844 —1906). հոգևոր-եկեղեցական գործիչ։ 1869— 70 թվականներից բարեկամացել էր Աղայանի հետ, որին խորապես հարգում ու գնահատում էր որպես գրողի, մանկավարժի և ազգային հասարակական գործչի։ Ինչպես իմացվում է այս հուշագրու թյան հետագա էքերից, Աեդրակյանր հայ հոգևորականության այն առաջադեմ ներկայացուցիչներից է, որ դրական դեր է կատարել Աղայանի կյանքում, նպաստելով մասնավորապես նրա դպրոցական-մանկավարժական գործունեությանը։ Աեդրակյանր եկեղեցական գործունեության զուգընթաց, զբաղվում էր նաև բանասիրությամբ. ունի տպագրված աշխատություններ' ինքնուրույն («Հնութիւնք հայրենեաց ի գավառին Երնջակայ...», 1872 թ., «Քնար Մդեցւոյ և Վանեցւոյ», 1874 թ., Վաղարշապատ, «Հովհ. եպ. Շահխաթունյանցի կենսագըությունր...», 1898 թ., Ս. Պետերրոլրգ, «Ամուսնական խնդիրներ...», 1893 թ,, Մոսկվա և այլն) և թարգմանական' Զ*ն Վիլիամ Դրեպեր — «Պատմութիւն մտավոր զարդարման Եվրոպիոյ», երկու հատորով,

633