Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աքսահաոպեն— «Անդրկովկաս յան երկրամաս» և այլն։

— «Աշխարհական եգվիաներ, որոնց պարագլուխն է Մ. հայտնին չէ, թե այս սկզբնատառերի տակ Աղայանը ում նկատի ունի։

Էջ 432. «Գրեցի Պետերբուրգ պ. Եգյանցին… և շուտով էլ ոտացանք մեր տւգած պարագաները» — Աղայանի այդ նամակը միայն այս տարի (1963 թ. հուլիսին) մենք գտանք Կ. Եզյանի արխիվում (Լենինդրադ, Ասիայի ժողովուրդների ինստիտուտի արխիվային բաժին, ֆ. 58, դ. 5)։ Նամակն անթվակիր է, բայց Վահրամ Մանկոլնոլ 1869. թվականի նամակներից իմացվում է, որ այն դրված է նույն թվականի հունվարի վերջերին ու վերաբերում է էջմիածնի տպարանին հարկավոր «գործիքների» ձեռք բերմանը և տպարանը բարեկարգելու հարցերին։ Նամակն սկսվում է «Ողորմած տեր» արտահայտությամբ։ Այնուհետև ասված է. «Տպարանի գործիքների մասին քանիցո անդամ դրվեցավ Ձեզ... Բայց միշտ սխալ կերպով… Ուստի հարկադրված ենք այժմ ձանձրացնել Ձեզ խնդրելով այն գործիքները (որոնց մասին դրել էինք, թե պետք չէ այլևս) և էլի ուրիշ բաներ հետագա ցուցակովս։ Ապա բերված է հարկավոր գործիքների ու պիտույքների ցոլցակը:

Նամակի շարունակության մեջ ասված է, որ «Տպարանը դեռևս շատ աններելի պակասություններ ունի»։ Դրա հետևանքով տպագրության պատրաստվող գրքերը չեն կարողանում հրատարակվել։ Վերջում հաղորդված է կաթողիկոսի (Գևորգ Դ.) «մեծ հույսն ու սերը» Եզյանի նկատմամբ. առհասարակ պիտի ասած, որ վեհափառը մեծ հույս ունի Ձեզ վերա սիրով հանդերձ, որ ամենահարկավորեր ու փափաքելի, իբրև փոխարեն Ձեր՝ առ հայերն ունեցած ճշմարիտ սրտացավությանը։ Ողջ լերոլքէԱմենս:խոնարհ ծառա Ձեր ՛Լա գա г Ադայանց»:

Էջ 434. «Մանկունին մի թուղթ ըերավ Սինոդից...»— դա այն պաշտոնական գրությունն է, որով Աղայանը նշանակվել է էջմիածնի միաբանության օրգանի՝ «Արարատ» ամսագրի խմբագիր։ Այն գրված է «ի 22 փետրվարի 1869 ամի» «ի հաշուարարական մասնէ Սինոդի Սրբոյ էջմիածնի, 344» ե հասցեագրված է՝

«Խմբագրին Արարատ ամսագրոյ պարոն Ղաղարոս Աղայեանց:

Գրության մեջ ասված է, որ «Սինոդն Սրբոյ էջմիածնի տնօրինութեամթ իւրով սկսեալ ի 1-էն հունվարի այսր ամի, կարգեալ է զՋեզ. խմբագիթ Արարատ ամսագրոյ… «Թուղթ»֊ն ստորագրել է՝ անգամ Սինոդի Գրիգոր եպիսկոպոս Սագինյան» և Սինոդի ատենադպիրը, որի ստորագրությունն անընթեռնելի է ՍՍՌ կուլտուրայի մինիստրության կից Գրականության և արվեստի թանգարան, Աղայանի ֆոնդ, 815 )։ — «...Խմբագրի անունը շի գրվիր» — ՒրոՔ» արարատ խմրագրության կամ խմբագրի մասին որևէ հիշատակություն չկա ամսագրի ո չ սկրՂ” բում և ո՛չ էլ վերջին էջում, այնպես որ մինչև Աղա յանի այս ինքնակենսա-

634