գրության հրապարակումը՝ ժամանակակիցներից շատերը թերևս չգիտեին, որ Աղայանը էջմիածնի տպարանի բարեկարգիչը լինելուց հետո, ավելի քան մեկևկես տարի էջմիածնի մրաբանության օրգանի խմբագիրն էր։
Էջ 434. «մի առաջնորդող գրեցի «Աշխատության» վերնագրով…» - հիշողությամբ գրելու հետևանքով Աղայանը ճշգրիտ չի տալիս իր հոդվածի վերնագիրը։ Նկատի ունի «Արարատ» ամսագրի երկրորդ շրջանի 1-ին համարի (1889 թ․ մայիս, № 1, էջ 1-3) առաջնորդողը՝ «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» վերնագրով և Ղ․ Աղայանց ստորագրությամբ։
- «Միևնույն համարում սկսեցի և իմ «խորհրդածություններս դաստիարակության վերա» - Աղայանի այդ աշխատությունը տես այս հատորում, էջ 13-68 և դրան վերաբերող ծանոթագրությունները, էջ 587-592։
- «Թիֆլիսի բարեկամներս գովաբանեցին «Մեղու»-ում…» - Աղայանը նկատի ունի «Արարատ» ամսագրի երկրորդ շրջանի, Աղայանի խմբագրությամբ լույս տեսած առաջին համարների մասին այն դրվատական հոդվածը, որ տպագրվեք «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի 1869 № 36 (էջ 284-286) «Մի քանի խոսք «Արարատ» օրագրի մասին» վերնագրով և Թոփալ ծածկանուն ստորագրությամբ։
էջ 434. «… Իմ խորհրդածությունս նոր ուսումնարանի մասին» - Աղայանը նկատի ունի «Արարատ»-ի նույն (1869 թ.) տարվա երկրորդ (հունիսյան) համարում տպված առաջնորդող հոդվածը՝ «Նորին վեհափառության օծման երկրորդ տարեդարձը և Ս. էջմիածնի ուսումնարանի հիմնարկությունը» վերնագրով՝ Ղ․ Աղայան ստորագրությամբ։ Այդ ուսումնարանը հետագայում հայտնի դարձած էջմիածնի Գևորգյան ճեմարանն է՝ հիմնադրված 1869 թ. առաջին կեսին։ Նրա հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն տարվա մայիսի 25-ին։
Էջ 437. - «Արարատ»-ն իմ ձեռքում կրոնական դրոշմ չէր կրում…» - իրոք, Աղայանի խմբագրության շրջանում (1869-1870 թ, հունիսը ներառյալ) էջմիածնի միաբանության այդ օրգանում գերակշիռ տեղ են գրավում դպրոցական կրթությանն ու դաստիարակությանը վերաբերող, այլև պատմա-բանասիրական բնույթի հետաքրքրական ու արժեքավոր հոդվածներ, նաև հայրենասիրական թեմայով գրված շատ բանաստեղծություններ։ Իսկ կրոնական-եկեղեցական հարցերին վերաբերող նյութերը համեմատաբար շատ քիչ են։ Այդ շրջանի «Արարատ»-ը պետք է դասել 60-70-ական
թվականների հայ պարբերական մամուլի առաջադեմ օրգանների շարքը»
էջ 437. «Վերջում տպեցի և «Բացատրություն բնության երևույթների…» - նկատի ունի Կրյուգերից իր կատարած թարգմանությունը՝ «Սկզբնական բացատրություն բնության երևույթների», որը տպագրվել է «Արարատ» ամսագրի 1872 թ., № 11, էջ 437-450 և 1873 թ., № 1-5։
- «…ռոճիկիս քանակությունը… շուտով ավելացրին…» - Աղայանն էջմիածնում, որպես «Արարատ» ամսագրի խմբագիր, ստանում էր տարեկան 800 ռ. այդ ավելացումն էլ հաշված։
էջ 438. «Չոպեցի և Բաստամյանցի հոդվածը…» - հայտնի չէ, թե նրա ո՞ր հոդվածն է մերժել Աղայանը։