վ-ի (ծնողաց և ուսուցչաց համար)» մեթոդական ուղեցույցը։ Տես այս հատորը, էջ 86-134։
«Կազմեցի դասաքիրքը» - խոսքն իր «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքի մասին է, որի առաջին տարվա առաջին հրատարակությունը եղել է 1875 թվականին, երբ Աղայանը Ալեքսանդրապոլումն էր։
Էջ 471. «…Գրեցի և հայկական հնչյունների մասին…» - նկատի ունի իր «Հայկական հնչյունների մասին (լուծումն տարակուսանաց)» լեզվաբանական աշխատությունը։ Տես այս հրատ. հ. 3, էջ 237-272 և 530-531։
Պալասանյան Ստեփանոս (1837-1889) - Բանասեր, քննադատ, գրականության պատմաբան, մանկավարժ։
- «Սրա «Մայրենի լեզուի քերականությունը» քննադատելու համար» - նկատի ունի իր գրախոսությունը Ստ. Պալասանյանցի կազմած դասագրքի մասին՝ «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում, 1874 թ., № 39։
- «Մի առակ… Ղարաբաղի բարբառով…» - Աղայանի այդ առակը տպագրվել է «Մշակ»-ի 1872 թ. մարտի 2-ի № 9-ում. այն վերնագրված է «Ֆելիետոն» նամակաձև սկսվածքով, ուղղված թերթի խմբագրին՝ «Պարոն կազէթ Կրեօղ» բառերով։ Սա հեղինակի բոլորովին մոռացված երկերից է, որը մինչ այժմ չի հիշատակվել Աղայանի մասին եղած որևէ գրքում, հոդվածում և մատենագիտական ցանկերում։
«Մի նամակ ստացա… «Երկու քույր» վեպի մասին Սրբուհի Երիցյանի և օրիորդ Գայանե Հովհաննիսյանի ստորագրությամբ» - Աղայանի ստացած նամակը չի պահպանվել նրա արխիվում։
- «Սկսեց «Փորձը» և ինձ հրավիրեց…» - Աղայանի հեռանալը Ալեքսանդրապոլից ու վերադարձը Թիֆլիս՝ զուգադիպում է «Փորձ» եռամյա հանդեսի հրատարակության նախապատրաստմանը։ Հրատարակիչ֊խմբագիր Արգար Հովհաննիսյանը իր հանդեսի «Հայտարարության» ծրագիրը հրապարակում է մամուլում 1876 թ. ապրիլին։ Այդ «Հայտարարության» «վերջին խոսք»-ում Հովհաննիսյանն ասում է.
«Մենք շատ բախտավոր ենք համարում մեզ, որ մեզ հաջողեցավ մեր բարեկամ պարոն Ղազարոս Աղայանցին իբրև խմբագրության մոտավոր գործակից հրավիրել» և այլն («Արարատ», 1876 թ., № 4, էջ 158-160)։ Ահա այս հարգալիր հրավերի համաձայն Աղայանն աշխատում է որպես «Փորձ» հանդեսի խմբագրի օգնական՝ 1876 թ. մարտի կեսերից մինչև՝ 1877 թ. ամառը։ Բայց այդ ժամանակամիջոցում Աբգար Հովհաննիսյանի և Աղայանի միջև եղած բարեկամությունը հիմնիվեր խախտվում է և Աղայանը խորին
անբավականությամբ թողնում հեռանում է «Փորձ»-ի խմբագրությունից։
«Մախլաս…» - Աբգար Հովհաննիսյանն այդ ծածկանունով էր հաճախ ստորագրում իր հրապարակախոսական ֆելիետոնները «Արձագանք»-ում։
էջ 473. «Մշակը»… մի առաչնորդող հոդվածով» - «Ո՞վ է Աղայանցը»։
- Աղայանը Արծրունու հոդվածի վերնագիրը ճշգրիտ չի հիշեր հոսքը վերաբերում է «Մշակի» 1876 թ. № 27-ում տպագրված հոդվածին՝ «Փորձ» եռամսյա հանդեսի լեզուն» վերնագրով և Գ. Ա. ստորագրությամբ, որ թերթի