Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորա ոգեկան աշխարհաշինությանը։ Եվ հիրավի՝ երեխան ինքն յուր համար, յուր մեջ ներ իակված լալիս և ծիծաղում է։ Նա ընկերացնում է իրեն անշունչ առարկաներին և սկսում է խաղալ նոցա հետ։ Ինչ որ փոքր է, ինչ որ գեղեցիկ է․ ինչ որ պսպղուն է, նա դեպի նորանց առավել է դիմում։ Նա խոսում է, կռվում յուր խաղալիքների հետ, խռովում և հաշտվում է նոցա հետ. ծեծում է նորանց, երբ չեն կատարում յուր կամքը, այսինքն երբ չի կարողանում ինքը յուր ուզեցածին պես գործածել նորանց (ինչպես տգետ վարժապետները ծեծում են իրանց աշակերտաց, երբ չեն կարողանում հասկացնել նրանց իրանց հասկացողությունքը)։ Բայց մարդ հարցանե, ինչ տեղից նա իմացավ խռովելը, հաշտվելը, կռվել, ծեծելը և այն։ Չէ՞ որ դրանք մտքի արդյունք են։ Ո՜հ, ուրեմն որքա՜ն տգետ պիտի լինեն այն ծնողք, որոնք իրանց զավակներին անշունչ առարկաների տեղ են ընդունում և չգիտենք որ նոքա մի ամենազուտ հայելի են,