խմբագրի հայտնի անվան֊ազգանվան սկզբնատառերն են, ինչպես որ ստորագրել է նա իր բազմաթիվ հողվածներում է։
էջ 474. «Նոր-Դար» (1884-1908) - հրատարակվում էր Թիֆլիսում հրապարակախոս Սպանդար Սպանդարյանի (1849-1922) խմբագրությամբ։
- «Սկսեցին հարձակվել վրաս… Արծրունին ինձ պաշտպանեց» - 80-ական թվականների վերջերին Արծրունին հաշտության բարեկամական քայլեր է անում և պաշտպանում Աղայանին «Նոր-Դար»-ի Ա «Արձագանք»-ի հարձակումներից, Այնուհետև Աղայանը համագործակցում և աշխատակցում է Գր․ Արծրունուն։
- «Ազատ ասպարեզ ունեի «Աղբյուր»-ում և «Տարազ»-ում» - իրոք՝ 1883 թվականից «Աղբյուր» ամսագրում, և 1890 թվականից հրատարակվող «Տարազ»-ում՝ Աղայանը հանգես գալու լայն հնարավորություն ուներ։ Այդ պարբերականներում են տպագրվել Աղայանի երկերի մի նշանակալից մասը։
էջ 478. «Հինգ տարու չափ մնացի…» - Ալեքսանդրապոլում Աղայանն իբրև ուսուցիչ աշխատել է 1871 թ, սեպտեմբերից մինչև 1876 թ. մարտի սկիզբը։
Էջ 479. «Գնացի Երևան ուսուցչության…» - Աղայանը «Փորձ» հանդեսի խմբագրությունից հեռանում է 1877 թ. ամառը՝ (հավանաբար հունիսին) և այնուհետև 1877-78 ուսումնական տարում աշխատում է Երևանի թեմական դպրոցում, որի տեսուչը՝ Աղայանի հին բարեկամ և ընկեր մանկավարժ Սարգիս Բեգնազարյանն էր։
Էջ 480. «Արարատ»-ի խմբագրությունը» - 1870 թ. ամառը՝ Աղայանի հեռանալուց հետո՝ ամսագրի խմբագիր էր նշանակված Վահրամ եպ․ Մանկունին։ Բայց հետագայում նա այլևս չէր կարող մնալ թե այդ պաշտոնում և թե, ընդհանրապես, էջմիածնում, ինչպես այդ պարզվում է Աղայանի հետ կաթողիկոսի ունեցած զրույցից և Մանկունու նամակագրությունից։
Աղայանը քիչ հետո ասում է, թե ինչ-ինչ պատճառներով իրեն չհաջողվեց նորից էջմիածին վերադառնալ «Արարատ»-ի խմբագրի պաշտոնով, մանավանդ, որ դրանից հետո էլ միառժամանակ Մանկունին մնաց իր պաշտոնում, որից ազատվեց նա 1878 թ․ հոկտեմբերի 31-ին ու նրա փոխարեն կաթողիկոսը նշանակեց Խորեն վ․ Ստեփանեին (տես «Արարատ» ամսագիր, 1878 թ., № 11, էջ 458)։
էջ 480. «տեսուչն էլ Այվազովսկին էր…» - խոսքը Գաբրիել եպ. Այվազովսկու մասին է, որն այդ պաշտոնը վարում էր Վրաստանի և Իմերեթի թեմակալ առաջնորդի պաշտոնի հետ միասին՝ մինչև 1878 թ. հուլիսի 15-ը, որից հետո կաթողիկոսը նրան ազատում է ճեմարանի տեսչությունից։
էջ 481. «… Կգրվի մի Ուրիշ անգամ» - թե ինչու էր Աղայանն իր «վիճակն անելանելի» համարում և ի՛նչ պիտի գրեր այդ մասին հետագայում, հայտնի չէ, մանավանդ, որ նա իր մտադրությունը չիրականացրեց. ոչ «մի ուրիշ անդամ» նա չգրեց այդ մասին։
- «Աբգարը եկավ» - խոսքը Աբգար Հովհաննիսյանի մասին է։