«Գրեցի և Սուքիաս սրբազանին»— այսինքն` Սուքիաս եպիսկ. Պարզյանին է Աղայանի այդ, ինչպես և դրանից առաջ ու հետագայում Պարզյանին գրամ այլ նամակներ մեզ շեն հասեյ, բացառությամբ 1887 թ. դեկտեմբերի 19-ին` Երևանից գրած նամակի, որը տպագրվում է այս հատորում։ Տես էջ 504—508։ Էջ 500. «Արհգնազանը», «Տորքը» և նաջորդող գրածներս...»Աղայանի այս երկերը, որ գրված են Հաոիճյան հոգևոր կոչման հարցի տխուր, բայց և զվարճալի միջադեպից հետո, վկայում են, որ Աղայանի կենսահաստատ աշխարհազգացման և հոգեկան աշխարհի համար պատահական ու վաղանցուկ էր «միստիցիզմի ցավը», որից նա բուժվեց և նոր եռանդով շարունակեց իր ժողովրդանվեր գործունեությունն ի Հակադրություն ամեն տեսակ միստիցիզմի ու կրոնականության։ Էջ 500. «Բայց լուսինը բակ բոլորած...»— այս երկտողը հեղինակի «Լուսնահաչ» բանաստեղծության վերջին երկու քառատողերի նոր տարբերակն է, բանաստեղծություն, որն արտահայտում է Աղայանի լավատեսությունն ու նվիրվածությունը իր նվիրական գործին` ընդդեմ իր բոլոր վեղարավոր ու անվեղար հակառակորդների։ Հիշյալ բանաստեղծությունը տես այս հրատարակության հ. 2, էջ 30—31։
ՆԱՄԱԿՆԵՐ
(601-582)
Աղայանի գրական ժառանգության մի կարևոր բաժինն են կազմում նամակները` գրված իր ժամանակակիցներին ու հարազատներին։ Ըստ որում նրա հասցեատերերի թիվը հասնում է մոտավորապես 100-ի, իսկ գրած նամակների ընդհանուր թիվը 200-ից ավելի է։ Նախասովետական շրջանում Աղայանի անձնական նամակներից միայն մեկն է տպագրվել` 1910 թ. դեկտեմբերի 8֊ի նամակը` գրված ի պատասխան ուսուցիչ Հ. Գյուլխանդանյանի մի նամակի` «Օտարախոս դպրոցներում» հայոց լեզուն սովորեցնելու մեթոդի վերաբերյալ («Հորիզոն» թերթ, 1914 թ., № 31), Սովետական շրջանում Աղայանի անձնական նամակների հրապարակումն սկսվում է 1933 թվականից, երբ «Գրական թերթ»֊ի ապրիլի 30-ի համարում տպագրվում է նրա` 1904 թ. հունիսի 23-ի նամակն ուղղված բանաստեղծ Սմբատ Շահազիզին։ Դրանից մոտ 3 տարի հետո հրապարակվում են Հովհ. Թումանյանին ուղղված նամակներից երկուսը` 1899 թ. սեպտեմբերի 4-ի նամակն իր աքսորավայրից` Նոր-Նախիջևանից («Գրական թերթ, 1936 թ., ապրիլի 30) և 1894 թ. մարտի 9-ի նամակը` էջմիածնից («Խորհրդային դպրոց», 1936 թ., հուլիսի 7,№ 31—32)։ Հաջորդ, ավելի աչքի ընկնող, քայլն այս խնդրում, կատարել է Հովհ. Թումանյանի արժանահիշատակ դուստր` գրականագետ Նվար` Թումանյանը,