օրը 1938 թվականին՝ այն ժամանակվա Պատմության և գրականության ինստիտուտի «Տեղեկագիր»-ի 1-ին գրքում հրապարակում է Աղայանի և Թումանյանի նամակագրության Լավագույն էջերը, ըստ որում և Աղայանի նամակներից վեցը (դրանք են՝ 1894 թ. փետրվարի և մարտի 9-ի, 1898 թ. Հունվարի 14-ի, մարտի 1-ի, հունիսի 5-ի նամակները) և մեկ նամակ (գրված 1898 թ. մայիսի 1-ին)՝ ինժեներ և հասարակական գործիչ Աստվածատուր Կաճկաճյանին։ Այդ նամակներից վերջին երկուսը Նվարդ Թումանյանը, մասնակի հապավումով, բերում է նույն պարբերականում տպագրված իր՝ «Աղայանի և Թումանյանի մտերմությունը» վերնա գրով հոդվածում (էջ 106-107 և 109 -110, մյուս նամակները, ն. տ. էջ 118-119, 125-129)։
Աղայանի նամակագրական ժառանգության ուսումնասիրման ու հրապարակման գործում առավել նշանակալից է գիտության վաստակավոր գործիչ, գրականագետ Խ. Ս. Սարգսյանի կատարած աշխատանքը։ Լինեք ով Աղայանի գրական ժառանգության Լավագույն գիտակներից մեկը՝ Սարգսյանը Հրապարակում է 30 նամակ իր ընդարձակ ծանոթագրություններով։ Դրանցից միայն չորս նամակ էրն երկրորդ անգամ տպագրվում, մյուս 26-ը՝ առաջին անգամ. (Տես «Գրական ժառանգության», 1-ին գիրք, 1940 թ., էջ՝ 465-526։ Նամակների ծանոթագրություններում այս գիրքը կհիշենք միայն վերնագրի սկզբնատառերով՝ ԳԺ, 1-ին գիրք)։
Այս հրատարակության ներկա հատորում առ այսօր մեզ հայտնի 75 նամակից տրվում են 50-ը նախորդ հրատարակության 4-րդ հատորում տրվածի (25 նամակ) համեմատությամբ՝ կրկնակին։ Բացի այդ, եթե նախորդ հրատարակության մեջ գրության ժամանակով ամենահինը 1879 թ․ Հունվարի 3-ի նամակն էր՝ ուղղված մանկավարժ Առ. Բահաթրյանին, ապա այս հատորում տրվում են դրանից մոտ մեկևկես տարով ավելի վաղ Ժամանակվա՝ 1877 թ. սեպտեմբերի 9-ին և դեկտեմբերի 19-ին դրված երկու նամակը։ Այս հատորը տպագրության հանձնելուց մի քանի ամիս հետո 1963 թ. հուլիսին, էենինգրադում, Գիտ. ակադեմիայի Ասիայի ժողովուրդների ինստիտուտի արխիվային բաժնում պահվող Կարապետ Եզյանի արխիվում հանդիպեցինք Ադայանի՝ 1869 թ. հունվարի վերջերին գրված և նույն Եզյանին ուղղված նամակին, որով հեղինակի նամակագրության ժամանակագրական շրջանակը մոտ մեկ տասնամյակով դեպի ետ է գնում (Այդ նամակի մասին Աղայանը հիշատակում է վԻմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության մեջ, տես էջ 432 և դրան համապատասխան ծանոթագրությունը)։
Հատորում ամփոփված նամակների տեքստերը պատրաստվել են հեղինակային ինքնագրերի հիման վրա (որոնց մեծ մասը պահվում են հեղինակի արխիվում՝ Գր. և արվ. թանգարանում) բացառությամբ միայն մեկի՝ 1898 թ. մայիսի 1-ին Աստվածատուր Կաճկաճյանին ուղղված նամակի, որի ինքնագիրը մեզ հայտնի չէ, թե ուր է և որի տեքստը վերցրել ենք «Գրական թերթ»-ի 1957 թ. N 31-ից։
Ինչպես հատորի մյուս բաժինների, նույնպես և նամակների ծանոթագրությունները շատ համառոտ են և չեն ընդգրկում ծանոթագրման ենթակա