Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր տեղերն ու հարցերը` նկատի ունենալով այո հրատարակության թնաք թը որով և սահմանափակվում են ծանոթագրումների շրջանակն ու ծավալը:

1. ՎԱհՐԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆԿՈԻՆՈՒ

(503—504)

Ինքնագիրը պահվում է հեղինակի արխիվում (Գր. և արվ. թանգարան, Աղայանի ֆոնդ, № 150 ա,)։ Առաջին անգամ տպագրվել է` «Ամենուն տարեգիրք» (Փարիզ) Զ. տարի, 1959 թ., էջ 115։ Էջ 503. «Եթե հոժա եք, կանշել տվեք» — պատասխանելով Աղայանի նամակին, Մանկունին հայտնում է, որ նրան էջմիածին հրավիրելու հարցը շուտով դրականաբար կլուծվի։ Բայց դա չեղավ։ Աղայանը վերջնական հրավեր չստացավ, հավանաբար այն պատճառով, որ ինքը Մանկունին էր գործը խանգարել` կաթողիկոսին հակառակը համոզելով` իր դիրքի և գործունեության համար օգտակար չհամարելով Աղայանի ներկայությունը էջմիածնի մթնոլորտում։ Եվ էջմիածնի փոխարեն Աղայանը շուտով հրավիրվեց աշխատելու Շուշիի թեմական դպրոցում, որտեղ նա եղավ 1878—1882 թթ:

2. ՍՈԻՔԻԱՍ ԵՊ. ՊԱՐԶՅԱՆԻՆ`

(504-503)

Ինքնագիրը պահվում է հեղինակի արխիվում (Գր. և արվ. թանգարան, Աղայանի ֆոնդ)։ Տպագրվում է աոաջին անգամ էջ 504. «առ «Փորձ»-ի խմբագիրն ուղղած նամակը»—Սուքիաս եպ, Պարղյանի դրած այդ նամ ակր մեզ հայտնի չէ, բայց դրա բովանդակությունը շատ թռուցիկ անդրադարձված է Աղայանի այս նամակում։— «Բեգնազարյանցի հետ»,— այսինքն` Սարգիս Բեգնազարյանցի, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլից հրաժարվելով` Երևանի Թեմական դըպրոցի տեսուչն էր։ Էջ 506. «թշնամիներ, որոնց աչքում հայոց կաթողիկոսը ուչքի փուշ է»— Աղայանն ակնարկում է թե սուլթանական և թե ցարական կառավարության՝ մերթ քողարկված, մերթ բացարձակ թշնամական դիրքը էջմիածնի կաթողիկոսության նկատմամբ։ - «Մի որևէ Տեր-Հովսեփ...»—ակնարկոմ է Ալեքսանդրապոլի Հովսեփ քահանա Կոստանյանին, որը ժամանակի առաջադեմ մտավորականության աչքում կղերական հետամնացության կրողներից էր, որի նկատմամբ հակակրանք ուներ նաև Աղայանը՝ Ալեքսանդրապոլում աշխատած տարիներից սկսած։ Էջ 507. «...Նորին բարձրության հրամանը»— Աղայանի լսածն անհիմն չէր, Կովկասի այն ժամանակվա կուսակալը Վահրամ եպ. Մանկանան անվըստանուտեր։

645