Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տոահելի ու վտանգավոր էր համարում ցարական կառավարության քաղաքականության համար, ուստի և ջանում էր, որպեսզի կաթողիկոսը նրան հեռացնի էջմիածնում գրաված կարևոր դիրքից։


3. ԱՌԱՔԵԼ ԲԱՀԱԹՐՅԱՆԻՆ


(508-509)


Նամակի վերջին մասը չի պահպանվել։


Առաջին անգամ տպագրվել է «Գրական ժառանգության 1-ին Սին գրքում, էջ


465—466, այնուհետև' «Երկեր»-ի հ. IV, էջ 473—474։

Առաքել Բահաթրյան (1848—1883)—հայ անվանի մանկավարժ։ Սխալ է այս նամակի առնչությամբ հայտնված այն կարծիքը, թե Աղայակն ու Բահաթրյանն իրար հետ անձամբ ծանոթ չեն եղել»—֊ինչպես գրել է գրակաՆագետ Խ. Սարգսյանն իր ծանոթագրություններում (տես Գր. ժառանգուաթյուն, 1940, Սին գիրք, էջ 466)։


Աղայանի հուշագրությունից երևում է, որ նրանք հանդիպել ու ծանոաթացել են Թիֆլիսում, հայ ուսուցչական ընդհանուր ժողովի (1882 թ. ամասը օրերին։ Անդրադառնալով Առ. Բահաթրյանցը և Ս. Մանդինյանի մանկաս վարժական տարաձայնություններին' Աղայանն ասում է' Բահաթրյանցը ինձ շատ մոտեցավ և առաջարկեց, որ միացյալ ուժերով դասագրքեր կազմենք և այլն ( տես ներկա հատորը, էջ 490)։


Էջ 509. «մեր Ղսմլասյանցը»— խոսքը ուսուցիչ-մանկավարժ Հայրապետ Ղուկասյանցի մասին է, որի վերաբերյալ Աղայանը դրվատանքով է խոսում իր ինքնակենսագրական հուշերում։


— «Համակամ եռանդով...» — այս բառերից հետո նամակի շարունակությունը չկա։


4. ԿԱՐԱՊԵՏ ԷԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ


(510-511)

Առաջին անգամ ապագրվել է Գժ 1-ին գրքում, էջ 468 — 469, այնուհետև «Երկեր», հ. IV, էջ 475 — 476։


Կ. էդիլխանյանը մնչև 1879 թ. հունվարը ուսուցիչ էր Երևանի Թեմական դպրոցում և ապա տեղափոխվում է Շուշի։


Էջ 510. «Հաշտվիր Սարգսի հետ»—խոսքը մանկավարժ Սարքիս Բեգնասզարյանցի մասին է։


— Բաբաջանյանց Վասակ (1847—1893) —դպրոցական գործիչ։ Երեվանի «Պոակ» շաբաթաթերթի (1880-1884) հրատարակիչ-խմբագիրը։


— քյահյա — տանուտեր։