էջ 511. Քալանթարյան Դավիթ - ուսուցիչ էր Երևանի թեմական դպրոցում: — Պապյան Գրիգոր—դպրոցական գործիչ, «Մշակ» թերթի աշխատակից։
5. ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ
(511-513)
Աոաջին անգամ տպագրվել է ԳԺ, 1-ին հ., էջ 471 — 472, այնուհետև` «Երկեր», հ. IV, էջ 477—478: Միքայել Բադալյանը, ինչպես հայտնի է Աղայանի հուշագրություններից, նրա մտերիմ ընկերն է` «Արություն և Մանվել» վեպի Մանվելի նախատիպը: Աղայանի և իր ընկերոջ միջև եղել է երկարատև նամակագրություն, որից պահպանվել է միայն այս մեկ նամակը։ Էջ 511. «Երկու նամակ եմ ստացել...»—այդ նամակները պահվում են Աղայանի արխիվում (Գր, և արվ. թանգարան, Աղայանի ֆոնդում)։ Էջ 513. «Առաջնորդը մեր մարդն է»—խոսքը վերաբերում է Ղարաբաղի թեմի առաջնորդ Անդրեաս եպիսկոպոսին։ — վարդապետը—նույն թեմի առաջնորդի տեղակալ Աարապետ վարդ. Այվազյանն է։ — ««Մեղու»—ներ... ուղարկում եմ»—խոսքը «Մեղու Հայաստանի» թերթի համարներն ուղարկելու մասին է։
6. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ
(513-514)
Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1 ֊ ին գրքում, էջ 473, այնուհետև` «Երկեր», հ. IV, էջ 478—9, Մկրտիչ Բարխուդարյան (1863 —1927) — հրատարակիչ և խմբագիր «Հանդես գրականական և պատմական» պարբերականի (1888 1896), որ հրատարակվում էր Մոսկվայում։ «Հանդես»-ի հրատարակության թույլտվությունն ստանալով` Բարխուդարյանը աշխատակցության է հրավիրում Ժամանակի անվանի հայ գրողներին, նրանցից առաջինների թվում նաև Ղ. Աղայանին, Այդ մասին նա գրում է իր 1888 թ. հունվարի 28-ի նամակում, որն Աղայանն ստացել է ն. տ. փետրվարի սկզբին, Բացատրելով «Հանդես»֊ի հրատարակության նպատակը` Բարխուդարյանը դիմում է Աղայանին, «որպես հայկական գրականության վաղեմի մշակներից և անխոնջ գործիչներից մեկին» խնդրելով նպաստելու էր «ձեռնարկությանը»։ Չնայած իր խոստմանն ու ցանկությանը` Աղայանը, Բարխուդարյանի- «Հանդես»-ին աշխատակցել է միայն մի բանաստեղծությամբ («Մանկական