Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թոթովանքը, 1888 թ-, М1 և ապա՝ իր պատմա ֊հուշագրական մի ակնկով («Մի երես մեր նորագույն պատմությունից», 1890 թ., М 4)ւ


Т. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ


(514-516)


Առաջին անգամ տպագրվել է V «Սովետ գր․» աամս. 1941 թ., М 2., էջ 99 — 93, խմբագրական մի նախաբանով, որտեղ նշվում է, որ նամակը տպագրության է հանձնել գրողի որդին' անվանի երաժշտագետ Մուշեղ Աղայանը։ Նույն տեղում տպագրված է նաև բանաստեղծի' Հովհ. Հովհաննիսյանի 1888 թ. փետրվարի 25֊ին Մոսկվայից գրած պատասխան֊նամակը Աղայանին։ Երիտասարդ բանաստեղծը երախտագիտական զգացմունք է արտահայտում Աղայանին' նրա թե նամակի և թե այն դրվատական գրախոսության համար, որ տպագրել էր Աղայանը «Աղբյուր» ամսագրում (1887 թ., N 12) իր' Հովհաննիսյանի «Բանաստեղծությունների» մասին (տես' Աղայանի Երկերի ժողովածու»-ի ներկա հրատ. 3-րդ հատոր, էջ 126—133 (գրախոսությունը) և էջ 511—512 (ծանոթագրությունները)։


— «'Ավելի ընդարձակ կարող չէի գրե» — այս մասին և նամակի մյուս պարզաբանման կարոտ տեղերի մասին տես 3֊րդ հատորում տրված ծանոթաղքությունները, էջ 511—512։


— Գարեգին Ենգիբարյանի (1863—1920) գրախոսությունը Հ. Հովհանսնիսյանի բանաստեղծությունների ժողովածուի մասին' տպագրվել է «Արձագանք» շաբաթաթերթի 1887 թ. 26, Դ. Ե. ստորագրությամբ»


Համաձայն չլինելով Աղայանի գրախոսության հիմնական դրույթներին Ենգիբարյանը «Արձագանք»-ի 1887 թ. 45֊ում տպագրոմ է երկրորդ հոդվածը («Հովհաննես Հովհաննիսյանի «Բանաստեղծություններս-ի մի քննաագատության մասին» վերնագրով) ։ Դրան պատասխանում է Աղայանը հրապարակական նամակով" «Պարոն Գ. Ե․֊ին» վերնագրով (տես ներկա հրատ 9, էջ 133 — 134)։


8. ՀՈՎՍԵՓ ՔԱՀԱՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ


(516-517)


Ինքնագիրը պահվում է Հայաստանի Պետ. կենտը, պատմ. արխիվում, ֆոնդ 37, գործ 20, թերթ 90—91։


Առաջին անգամ հրապարակել է պատմաբան Վարդան Պարսամյանն իր հակիրճ նախաբանով' «Խորհրդային մանկավարժ» ամսագրի 1940 թ,. N 5, էջ 81։ Երկրորդ անգամ տպագրվում է այս հատորում։


Հովսեփ քան. Կոսաանյանի մասին տես այս հատորը, էջ 469 և համապատասխան ծանոթագրությունը։