9. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ
(517-519)
Ինքնագիրն անթվակիր է։ Գրության ժամանակը որոշում ենք նամակ Վերջին նախադասության հիման վրա, թե՝ «Նամակս գրված էր, երր քո նամակն ստացա» ։ Իսկ Աղայանի ստացածն, ըստ երևույթին, Բարխուդարյանի 1891 թ. փետրվարի 4-ի նամակն է։ Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 475-477, այնուհետև նախորդ հրատ. հ. IV, էջ 479-481։
էջ 517. «Ստացված բանաստեղծություններիս վրա» - խոսքը նույն թվականին (1890 թ. վերջերին) Թիֆլիսում հրատարակված իր «Բանաստեղծում թյուններ» ժողովածուի մասին է։
Էջ 518. Ելիսաբեթ Բարխուդարյան - Մկրտիչ Բարխուդարյանի կինը։
- Ժամեարյաններ - Մոսկվտյում հայտնի հարուստներ՝ Աթանաս, Իսահակ և Հովհաննես ժամհարյաններն ու նրանց կանայք։ Աթանաս Ժամհարյանի մոտ էր աշխատում բանաստեղծ Ալեքս. Ծատուրյանը, որի բանաստեղծությունների 1-ին ժողովածուն (1891) հրատարակվել է Աթանաս Ժամհարյանի, իսկ Խ. Աբովյանի երկերի ժողովածուն (1898 թ-) Իսահակ Ժամհարայանի ծախքով։
Սմբատ-Շահազիզ - անվանի հայ բանաստեղծը (1840-1907), որի հետ Աղայանր բարեկամացել էր Մոսկվայում՝ «Հյուսիսափայլ»-ն ու «Լևոնի վիշտ»-ը շարելու ժամանակ։
- Ծատուրյան - բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը (1865-1917)։
- Մամիկոնյան - Մոսկվայի հայկական միջավայրում ճանաչված իրավաբան Ստեփանյանի կինը։
- «Սուրենյան Տիրուհի» - Մոսկվայի հայկական եկեղեցու քահանա Հակոբ Սուրենյանի կինը, ականավոր նկարիչ Վարդգես Սուրենյանի մայրը։
- «Սրբազանից նամակ ստացա - մայրը վախճանվել է…» խոսքը Արիստակես եպ. Սեդրակյանի մասին է, որի հիշյալ նամակը չի պահպանվել Աղայանի արխիվում։
Էջ 518. «Գիրքը դուրս գայու առթիվ…» - խոսքը Ար. եպ. Սեդրակյանի «Ամուսնական խնդիրներ» գրքի մասին է, որը լույս էր տեսել Մոսկվայում՝ Մ. Բարխուդարյանի հրատարակությամբ։ Իսկ սրբագրությունը, հեղինակի խնդրանքով, կատարել էր Աղայանը. այդ գործով 1890 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նա եղել էր Մոսկվայում՝ Արիստակես Սեդրակյանի ծախքով։
- «Դրեպերի երկրորդ հասարը…» - Ջոն Վիլիամ Դրեպերի «Պատմություն մտավոր զարգացման Եվրոպիո» աշխատության 1-ին հատորը հրատարակվել էր Շուշիում 1879 թ., Ար. վ. Սեդրակյանի թարգմանությամբ։
էջ 519. Ալեքսանդր Քայանթար (1855-1913) - «Մշակ» թերթի խմրագիրը Գր. Արծրունուց հետո մինչև իր մահը (1893-1913)։
- Ս. Սարգսյան (1856-1892), - լեզվաբան և մանկավարժ, Նա հայտնի է առավելապես «Ագուլեցոց բարբառը» աշխատությամբ (1883 թ.)։