- «Նրա եղբայր Լևոնը» - խոսքը վերաբերում է նախորդի եղբայր Լեռն Սարգսյանին (1861-1927)՝ հրապարակախոս և հասարակական գործիչ, «Մուրճ» ամսագրի նոր շրջանի (1901-1907) խմրագիրը։
- «Մանվելյան բանաստեղծը» - Լևոն Մանվելյան (1864-1919) բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և մանկավարժ։
- Արասխանյան Ավետիք (1865-1912) - նշանավոր հրապարակախոս ու տնտեսագետ, «Մուրճ» ամսագրի (1889-1900) հիմնադիր խմբագիրը։
- «Խորհուրդ արինք բարբառները հավաքելու մի խումբ կազմել» - Աղայանի ասած այդ խումբը հայտնի չէ կազմակերպվե՞լ է, թե ոչ, բայը Աղայանի մի շարք հոդվածներից հայտնի է, որ այդպիսի մի խումբ կազմակերպելու և հայ ժողովրդական բարբառները հավաքելու, ուսումնասիրելու գաղափարը Աղայանինն է։ «Մուրճ»-ի նույն տարվա (1890 թ.) № № 11-12 համարներում տպագրված իր «Սուրբ լեգու» վերնագրով հոդվածի «Վերջաբան»-ում Աղայանը գրում է, «Պե՞տք էր արդյոք սպասել, որ մյուս բարբառներն էլ անհետանան առանց գրի առնվելում, ինչպես Թիֆլիսի բարբառը։ «Արդարև մեծ կորուստ կլինի։ Բայց ո՞ւմ հասկացնես…»։ Ով որ հասկանում է բարբառներ ժողովելու կարևորությունը՝ նյութական հնար չունի այդ գործով պարապելու, իսկ ով որ նյութական հնար ունի, չգիտե լեզվի արժեքը։ Ինչո՞վ պետք է կենդանություն և կանոնավորություն տանք մեր աշխարհիկ լեզվին, եթե ոչ բարբառների հոգվովն ու անսխալ կանոններով։ Բայց ո՞ւմ հասկացնես» (տես այս հրատ. հ, 3, էջ 416)։
Էջ 519. «Մուրճ»-ի հալվածը դեռ չէր արտատպված» - նկատի ունի, ըստ երևույթին, վերոհիշյալ «Սուրբ լեզու» հոդվածը։
- «Նամակս գրված էր, որ քո նամակն ստացա» - ըստ երևույթին նկատի ունի Մ. Բարխուդարյանի 1891 թ. փետրվարի 4-ի նամակը, որին Աղայանը պատասխանում է իր հաջորդ (ն. թ. փետրվարի 11-ի) նամակով։
10. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՑԱՆԻՆ
(519-522)
Առաջին անգամ տպագրվել է Գժ 1-ին գրքում, էջ 479-482. այնուհետև՝ «Երկեր», հ. IV, էջ 481-484։
Էջ 520. Գուլամիրյանց Սիմեոն (1857-1899) - գրական֊հասարակական
գործիչ, հայտնի է իբրև «Արաքս» գրական-գեղարվեստական ամսագրի (Պետերբուրգ, 1887-1898) հրատարակիչ-խմբագիր։
- «Ես կլինեմ «Հանդես»-իդ առաջավոր զինվորներից մեկը…» - չնայած իր այս վճռական խոստմանը՝ Աղայանն, այնուամենայնիվ, ի վիճակի չեղավ պարբերաբար աշխատակցելու «Հանդես»-ին, որի էջերում հրապարակվել են միայն «Մանկական թոթովանք» վերնագրով բանաստեղծությունը (1888 թ․, էջ 1, էջ 172) և «Մի երես մեր նորագույն պատմությունից» պատմա֊հուշագրական ակնարկը (1890 թ․, № 4, էջ 241-80)։
Էջ 520 - «Հարաբերությունս կտրել եմ «Աղբյուր»-ից և «Տարազ»-ից - հայտնի է, որ Աղայանը այդ պարբերականների գլխավոր աշխատակիցներից