Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկն էր մինչև 1890 թ. ներառյալ։ Ժամանակակիցները գիտեին, որ թեն Տիգրան Նազարյանն։ Հիշյայ պարբերականների իրավական տերն Ու տնօարենը և խմբագիրը, բայց փաստական ղեկավարը և գաղափարական տոն և ուղղություն տվողը Աղայանն է' մասնավորապես «Ազբյուր»-ի համար։ «Տարազ»֊ի 1-ին տարվա (1890 թ.) համարներում ևս Աղայանը նկատելի տեղ է գրավում առավելապես հրապարակախոսական ու գրական բնույթի հոդվածներով։


Աղայանի աշխատակցության մեծ կարևորությունն իր պարբերականս ներին' խորապես գիտակցում ու գնահատում էր հրատարակիչ֊խմբագիքը» Այդ մասին վկայող մի ուշագրավ վկայություն է նրա 1890 թ• դեկտեմբերի 26֊ի հետևյալ նամակը.


«Սիրելի Աղայան — գրում է Տիգր. Նազարյանը. — անկեղծ շնորհակալությունս մատուցանելով քեզ այս 90 թվականի անխոնջ աշխատակցելուդ համար «Աղբյուր»֊ին և «Տարազ»-ին խոնարհաբար խնդրում եմ և առաջիկա 91 թ. համար շարունակել աշխատակցությունդ երկու թերթերիս էր Իսկ եթե շնորհ կանես և սրբագրությունն էլ ու «Աղբյուր»֊ի հոդվածների լեզվի մաքրելը, ավելի քան ուրախ կլինեմ»։ Նամակի վերջում ասված է. «Խնդրում եմ կարելիին չափ փութով հաղորդես ինձ քո համաձայնությունը. ինչ ասել կուզի, որ քեզ ամեն կարելի բացառությունները կանեմ» (Գր. և արվ. թանգ., Աղայանի ֆոնդ, № 534)։ Հայտնհ չէ, թե ինչ է պատասխանել Աղայանը հրատարակիչ֊ խմբագրի այդ նամակին, բայց փաստ է, որ նա «Աղբյուր»֊ի և «Տարազի»-ի հետագա տարիների գործունեությանը շատ թույլ մասնակցություն է ունեցել։


Էջ 521—«Ստեփանին քաշիր դեպի քեզ...»—խոսքը վերաբերում է գրական֊ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանին (1859—1921)։ Երբ դադարեց Մ. Բարխուդարյանի «Հանդես»֊ը, Ս. Մամիկոնյանը փորձում է Մոսկվայում հրատարակել «Խոսք» անունով կիսամյա հանդես, բայց չի հաջողվում։


— «Սմբատին սթափեցրու և հիշողությաններ գրել տուր» — խոսքը բանաստեղծ Սմբատ Շահազիզին է վերաբերում։


— «Սուրր լեզվիս վերջարանը... _ խոսքը վերը հիշված այդ վերնարով («Սուրբ լեզու») լեզվաբանական հոդվածին է վերաբերում (տես այն հատ. 3, էջ 395—420)։ Աղայանը նկատի անի Բարխուդարյանի 1890 թ• փետրվարի 4֊ի նամակում արված դիտողությունը այդ հոդվածի «Վերջաբան»֊ի մասին։


«Նախ և առաջ մի նկատողություն—գրում է նա Աղայանին.— կարդալով <Մուրճ»-ում Ձեր հոդվածի վերջը, չեմ կարող չասել, որ վերջաբանը վատ տպավորություն է թողնում, Ուսումնական հոդվածում տեղի չպիտի ունենան այդպիսի խոսքեր, Դուք այնպես եք խոսում, որ մեկը եթե ցանկություն էլ ունենա Ձեզ պատասխանելու, այդ խոսքերից հետո ակամա կլռի»,


Բարխուդարյանի կարծիքով բանակռվի ընթացքում թույյատրելի չէ սպառնալ հակառակորդին, Նա գտնում է, թե Աղայանի հոդվածի «վերջին տողերը ավելորդ են»։