Եզեկյան Ավետիք (1849-1916) - մանկավարժ, գրող, թարգմանիր։ Աշխատակցել առավելապես «Աղբյուր» ամսագրին թե իր ազգանունով և թե՛ Ա. Մ. Ե., երբեմն էլ Ա. Մ. Ե. Պ. սկզբնատառերով, ինչպես որ ստորագրված է Աղայանի «Բանաստեղծություններ» 1890 թ. ժողովածվի՝ նրա գրած առաջաբանը։
- «Սրբազանից», - այսինքն՝ Ար. եպ. Սեդրակյանից, որի նամակը Ավ․ Եզեկյանին՝ վերաբերվել է Սեդրակյանի «Ամուսնական խնդիրներ» գրքին, որը հրատարակվել է Մոսկվայում (1891 թ.) Աղայանի անմիջական հսկողությամբ, ինչպես երևում է նրանց նամակագրությունից։
- «Ներսեսի և Մակարի բարեկամներն են զինավորված…» - հատնի չէ, թե ո՞ւմ նկատի ունի Ներսես եպ. Խուդավերդյանի և Մակար կաթողիկոսի բարեկամներից, որոնք « զինավորված պատրաստվում էին հարձակում գործելու» Աղայանի վրա։
Էջ 524. «Նազարյանցի առաջարկած վերանորոգության մեջ…» - նկատի ունի Ստ. Նազարյանի՝ «Մենդելսոն, Լեսսինգ, Լավատեր» հոդվածի վերջաբանը («Հյուսիսափայլ», 1860, № 10. էջ 298-313), որտեղ Նազարյանը «հայ եկեղեցու ոտքից ցգլուխ ռեֆորմ» էր պահանջում։ Իսկ այդ ռեֆորմը պաշտպանում էր Մ. Նալբանդյանն իր նշանավոր «Երկու տող» (1861 թ.) գրքույկում։
- «Երկու քույր»-u հանձնում եմ տպարանին» - խոսքը վերաբերում է իր այդ վեպի 2-րդ տպագրությանը, որ եղել է 1892 թ. Թիֆլիսում, Աղայանի բարեկամ, տպարանատեր Մովսես Վարդանյանի հրատարակությամբ։
Էջ 524. «Քեզ համար գրում եմ նորաձև մի վեպ» - Աղայանը մտադրություն է ունեցել, բայց ի վիճակի չի եղել իրականացնելու այն։ «Նորաձև մի վեպը» չի գրվել։
12. ԵՐԵՄԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
(524-525)
Ինքնագիրը պահվում է Հայկ ՍՍՌ ՊԿՊԱ, ֆ. 56, գործ 188, էջ 32. առաաջին անգամ հրատարակել է բանասեր Գր. Հարությունյանը - «Ղազարոս Աղայանի կենսագրությանը վերաբերող փաստաթղթեր» վերնագրով հաղորդման հետ (տես «էջմիածին» ամսագիր, 1949 թ., № 3-4. Էջ 58-63)։ 1892 թ. հունիսի 24-ին կաթողիկոսի տեղակալ Երեմիա եպիսկոպոսը Աղայանի դիմումի վրա մակագրել է. «Հանձնեմք ուսումնարանական ժողովոյն կարգադրեալ դարժանն վասն գործածութեան ի սմին նշանակեալ դասագրոց ամենայն ուսումնարանս Հայոց»։
Ըստ այս մակագրության էջմիածնի ուսումնարանական ժողովը քննում է Աղայանի «Խնդրագիրը» և որոշում վերացնել նրա դասագրքերի նկատմամբ եղած արգելքը։ Հանձնաժողովի որոշման մեջ ասված է.
«Համաձայն ամենապատիվ Տ. տեղակալի հրամանի՝ շրջաբերականով հայտնել գերապատիվ թեմակալ առաջնորդներին և թեմերի վերատեսուչ-