Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներին' պր. 7- Աղայանցի «Ուսումն մայրենի լեզու։ երեք դասագրքերը ըստ առաջն ույն գործածության մեջ համարելի են, քանի որ գտնվում են ընդհանուր դասագրքերի հաստատված ցուցակում» («Տարազ», 1892 թ. օգոստ 8, N 31, էշ 399)։


13. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԵՊ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ


(526—527)


Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 486— 48


Աղայանի ընդարձակ հուշագրությունից ընթերցողը տեղեկանում է, որ Աղայանի և Սեդրակյանի հիմնավոր ծանոթությունն ու բարեկամական փոխհարաբերությունն սկսվում է էջմիածնից' 1869 — 1870 թթ., երբ Աղայանը միաբանության տպարանն էր բարեկարգում և խմբագրում «Արարատ ամսագիրը Թե անմիջական հանդիպումներին և թե իրենց բազմամյա նամակագրության մեջ նրանք մտերմաբար, փոխադարձ վստահությամբ խորհըրդածել են իրենց հետաքրքրող ու հուզող դպրոցական և ազդային֊հսարակական հարցերի շուրջը

Մակար կաթողիկոսի մահից հետո մինչև Մ. Խրիմյանի կաթողիկոս ընտրվելը Ար. եպ. Սեդրակյանր վճռական դեր էր խաղում էջմիածնի միաբանության կյանքումt 1892 թ. Խրիմյանի հետ նա ևս համարվում էր կաթոդիկոսական թեկնածուг Ոայց Ս եդրակյանն էլ, ինչպես և Աղայանը, մշակա կան ների հետ միասին, համակարծիք էին Մ. Խրիմյանի թեկնածության Оգտին» Հենց այդ առթիվ էլ' Ս եդրակյանի աջակցությամբ, Աղայանը ուղևորվում է Երուսաղեմ' հանդիպելու Ղրիմյանին, որին թուրքական կառավարությունը 1890 թվականից աքսորել էր այնտեղ և խստորեն հետապնդում էր նրան։


Մամուլում Աղայանի այդ արտասահմանյան ուղևորությունը քաղաքական նկատառումներով Ներկայացվում էր իբրև նրա «վաղուց երազած ուխտագնացություն»։ Բայց Աղայանի նամակագրությունից և նրա ուղեգրական ակնարկից («Իմ տեսակցությունը Խրիմյան Հայրիկի հետ», տես այս հատորը, էջ 311—315) պարզվում է, որ «ուխտագնացություն» անվան տակ' մասնավորապես թուրքական ոստիկանությունից, ծածկվում էր այդ ոգևորության բուն նպատակը։


Աղայանի այս և հաջորդ նամակները նրա ուղևորության բնույթը պարղող կարևոր վավերագրեր են, որոնց մեջ ոչ մի խոսք չկա «ուխտագնացուաթյան» մասին։


Ուշագրավ են այս նամակի հետևյալ տողերը. «Իմ հակառակորդները և նույնիսկ իմ համամիտները ) այն» ինչ որ ինձ ճամար մ)։ երկրորդական բան է առիթ» միայն, համարվում են թան նսյաաակօ («առիթ» բառը հեղինակն է ընդգծել, մյուս ընդգծումները մերն են)։