Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ Աղայանի ուղևորության «բուն նպատակը» կապված էր նախ` Պոլսում ևս Խրիմյանի կաթողիկոսության թեկնածության պաշտպանությունն ապահովելոլ խնդրի հետ և ապա` միաժամանակ, արևմտահայ առաջադեմ քա» ղաքական շրջանների և արևելահայերի կապն ամրապնդելու հարցերի հետ: էջ 526. «Ջեզ մի գիրք ուղարկեցի»— հավանաբար նկատի ունի Հակոբ ա. ք. Սուրենյանցի «Կաթողիկոսի ընտրությունը» (1883 թ.)։ որտեղ խոսվում է Մատթեոս կաթողիկոս Չուխաճյանի (1859—1865) ու նրա ընտրության մասին։ — «Դանուբ» լրագրում...» — Ռուշչուկում (1891 —1892) հրատարակված այս լրագրի լրիվ հավաքածուն Երևանի գրապահոցներում չկա, ուստի և չկարողացանք իմանալ, թե ով է Աղայանի ասած հոդվածի հեղինակը և թերթի ո'ր համարումն է տպագրվել այդ հոդվածը։ — Էջ 527.«Սուրմակներ»— Սուրմակը 5-րդ դարի 1-ին կեսին հայոց կաթողիկոսն էր, որին նշանակել էին պարսիկները և որը գործում էր ի վնաս հայերի, հօգուտ Պարսկաստանի։ —«Արծրունու խոսելուց ուրիշ եզրականություն հանել կարլի չէ»- մշակականներր կողմնակից էին Խրիմյանի ընտրությանը, բայց կարևոր էին համարում նրա և Արիստ. եպ, Սեդրակյանի համագործակցությունը։ Աղայանը նկատի ունի այն, որ Գր. Արծրունու` առանձնապես Սեդրակյանին վիրված հոդվածի այս խոսքերը. «Ով գիտե, գուցե շատ լավ կլիներ, եթե այդ երկու անձնավորությունները` Խրիմյան և Սեդրակյան` միասին գործեին: Մինը մյուսին կլրացներ» (տես «Մշակ», 1892 թ., № 26. Գր. Արծրունու հոդվածը)։ — Երեմիա եպ.գալուստյ — կաթողիկոսական տեղակալ։ — Սարենյանց եպ. գևորգ—այն տարիներին Աստրախանի թեմի առաջ» նորդը։ — «Երկոքին պարտրիարքները» — նկատի ունի Պոլսի պատրիարք Խորեն եպ. Աշըգյանին և Երուսաղեմի պատրիարք` Վեհապետյանին։

14. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԵՊ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ

Առաջին անգամ տպագրվել է Գժ 1-ին գրքում, էջ 488—490 և ապա` «Երկեր», հ. 4, էջ 486 — 487: էջ 527. «Շնորնակալ եմ... մանավանդ Գասպարյանից» — խոսքը վերաբերում է բժիշկ Հովհաննես Գասպարյանին (1837—1918), որն իր համակրանքներով մշակական գործիչ էր և կարևոր դեր է կատարել Աղայանի արտասահմանյան ուղևորությունը նյութապես աաահովելու գործում։ Էջ 528.քառասուն օր ջրի վրա...»— Աղայանի ուղևորությունը` բաթում- Կ. Պոլիս — Աթենք—Ցաֆֆա—Երուսաղեմ—Գահիրե երթուղիով (Սև, Մարմարա, էգեյան և Միջերկրական ծովերով) տևել է 62 օր, որից 40 օր նա եղել է ջրի ,վրա։ — «մեկ շաբաթ է, որ քաղաքումս եմ»— իր այս նամակի գրության օրից