(մարտի 31) հաշված' Աղաայնը վերադարձել է Թիֆլիս ոչ շուտ քան նույն ամսի 23— 24-ին։
— «Մի երկրորդ նահապարհորդություն>—թե այս և թե 1893 թ. հուլիսի 5-ին' Եսայի եպ. Աստվածատրյանին ուղղված նամակից (տես էջ 530—532) իմացվում, որ Աղայանը մտադրված է եղել ուղևորվելու նաև Պարսկաստան, բայց չի հաջողվել։
«Մնադի մի քանի հոդւքաձ «Մշակ»-ին տալու»— «Մշակ»֊ի 1892 թ, մարտի 28-ի համարում տպագրվում է Իմ տեսակցոէթյունը Խրիմյան Հայրիկի հետ» ուղեգրական ակնարկը, որն արտատպվռմ է մի քանի այլ պարբերականներում ( «Արձագանք», «Արմենիա» և այլն), Իսկ թե Ուրիշ ինչ հոգվածնել, է նա գրել այգ օրերին' հայտնի չէ,
Կ 529-Ղազի Օսման փաշա —հույն-թուրքական պատերազմի ժամաանակ նշանակվել էր թուրքական գործող բանակի հրամանատար, — «Օնդունեդե Մկրյանի ողջյունները»— այս հիշատակությունը վկայում է, որ Աղայանր Կ. Պոլսում հանղիպելու մոտիկից ծանոթացել էր, ի թիվս այլ անձանց, նաև Հովհ. քահ․ Մկրյանի (18 1909) հետ, որը Մ. Խրիմյանի տեղապահն էր նրա' Պոլսի պատրիարք եղած ժամանակ։ Մկրյանն զբաղվում էր բանասիրությամբ։
15. ՀԱՄԲԱՐՁՈԻՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
(529—530)
Գրված է «Մշակ»-ի խմբագիր Գրիգոր Արծրունու մահվան անմիջական տպավորության տակ և այդ առիթով. Տպագրվում հ առաջին անդամ. Ինքնագիրը պահվում է Հ. Առաքելյանի
արխիվում ,
Համբարձում Աոաքելյան (1855—1918) — հրապարակախոս, «Մշակ թերթի գործուն աշխատակից և ապա խմբագիրը 1913 թվից սկսած, գրող Շահրիար ծածկանունով։ Աղայանի և Հ. Աոաքելյան ի ծանոթությունն սկսվում է այն տարիներին, երբ նրանք, որպես ուսուցիչներ, աշխատում էին Շուշու դպրոցներում (1878—1882 թթ.),
էջ 529 . «Մեր պարագլուիւբ չկա» — նկատի ունի Գրիգոր Արծրունուն, որին Աղայանը համարում էր հայ առաջընթաց մտավորականության պարագլուխս
— «Մշակ»-ը պետք է... մեր կուսակցության օրգանթ լինի» — այստեղ ակուսակցոլթյուն» ասելով հասկացվում է ոչ թե կազմակերպչորեն, այլ սոսկ
համակրանքով ж Մշակ»~ին հետևողներին, ի հակադրություն Սպանդաը Սպանգարյան- ի «Նոր - գար» - ին և Արդար Հովհաննիսյանի «Արձագանք»-ին հետևողներին, Գր. Արծրունու գործունեության վերջին 2—3 տարվանից սկսած Աղայանը համագործակցում է մշակականների հետ, բայց նրա գաղափարական գիր քավորումներր չեն նույնանում մշակականության հետ։
— «Դրսի պասւդամավորներ»—նկատի ունի Գը․ Արծրունու մահվան