առթիվ Թիֆլիս եկած ու նրա թաղմանը մասնակցած բոլոր կողմերի հայության ներկայացա ցիչներին։
-Իզմայիլյան Պողոս (1852—1895)-Հրապարակախոս֊ լրագրող և հասարակական գործիչ։ <<Մշակ>>֊ի հիմնադրման օրերից գործուն աշխատակցում էր այդ թերթին' մինչև 80֊ական թվականների վերջերը, երբ նա սկսեց աշխատակցել միայն Անդրկովկասի ռուսերեն թերթերին <<ТифЛИССКИЙ ВССТНИК>>, «Новое обозрение» և այլն)։ Կյանքի վերջին երկու տարիներին (1894—5թթ․) Թիֆլիսի քաղաքագլուխն էր։
16. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈԻՆ
(530)
Առաջին անգամ քաղվածաբար մեջ է բերվել «АрМЯНСКИе вЛЛеТрИСТЫ»- ժողովածուի 1 ին հատորի (1893) Աղայանին վերաբերող համառոտ բնութագրականում, որը գրել է Յուրի Վեսելովսկին (տես էջ 472)։ Հեղինակի երկերի ժողովածուում տպագրվում է առաջին անգամ։
էջ 530. «Ջեզանից նամակ եմ ստացել» — 1892 թ. նոյեմբերին գրված ռուս անվանի գրականագետ Յուրի Վեսելովսկու (1872—1919) այդ նամակը, որ Աղայանն ստացել է շատ ուշացում ով' չի պահպանվել, բայց Դրա բովանդակությանը տեղեկանում ենք Աղայանին վերաբերող վերոհիշյալ բնութագրականից, որը Վեսելովսկին գրել է այս նամակն ստանալոլց հետո' հավանաբար 1893 թ. փետրվարի վերջին կամ մարտին նշելով, որ՜
Աղա յանի պատասխան-նամ ակն ուշացել Ւ, որովհետև նա 1892 թ. վերջերից մինչև 1893 թ. փետրվարի 15֊ր եղել է հայրենի գյուղում, Վեսելովսկին գրում է, որ իր նամակում նա Աղայանին խնդրել էր ուղարկել իր ինքնակենսագրությունը «АрМ. беллетристы» ժողովածուի համար։ Իսկ Աղայանն իր պատասխանը գրելիս' կարծել է, թե արդեն ուշ է, ուստի և չի ուղարկեք Վեսելովսկու խնդրած կենսագրականը։ Այդպիսով հնարավորություն չունենալով Աղայանի Համառոտ կենսագրականը տալու' Վեսելովսկին, ընդհանուր֊բնութագրականով (էջ 471—472) հանդերձ, գրականագետ Մինաս Բերբերյանի հետ միասին, Աղայանից ընտրում և թարգմանաբար դնում է ժողովածուում նրա հետևյալ երկերը' ոԱնահիտճ-ր' մասնակի կրճատումներով^ Ե. Ներսեսովայի և Ե. Զ^ի՚իրովայի թարգմանությամբ, <<Այծատուր>> հեքիաթը' Վ. Շ Շրշորովայի թարգմանությամբ և մի հատված <<Արություն և Մանվել>> վեպից' «БИОГрЗфИЯ АруТЮН» վերնագրով Ս. Ա.֊ի թարգմանությամբ (տես այդ ժողովածուն, էջ 471—518)։
— «Ես հիմա գրում եմ իմ կենսագրությունը» խոսքը վերաբերում է Իմ կյանքի գլխավոր դեպքերը հուշագրությանը, որի տպագրությոնն սկսվեց «Մուրճ» ամսագրում' 1893 թ. ապրիլյան համարից և ավարտվեր 1894 թ. հունվարյան համարում։ Ավելի մանրամասն տես էջ 618 — 621 ծանոթագրությունները այս հատորում։