17. եսայի ԵՊ. ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻՆ
(530-532)
Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գ. է՛ջ 490-492, այնուհետև այս հատորում։
Եսայի եպ. Աստվածաարյան (18 -1901) - հոգևոր եկեղեցական գործիչ․ 1890-1896 թթ. Պարսկաստանի ու Հնդկաստանի թեմի առաջնորդն էր։
- Ռոստոմ Մարտիրոսյանց - Թիֆլիսի հայ հարուստներից՝ «Գրանդ-օթել» հյուրանոցի տերը։
- «Մինչև Հայրիկի գալը» - խոսքը վերաբերում է նորընտիր կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին, որի էջմիածին գալուց հետո Աղայանը ենթադրում էր, թե աջակցություն կստանա իր «երկրորդ ճանապարհորդությունը» կատարելու։ Բայց դեպքերն այլ ընթացք են ունենում։ Աղայանի երկրորդ արտասահմանյան ուղևորությունը չի հաջողվում։
էջ 532. «Այսպես էր ասում ինձ Հայրիկը, երբ ես մոտն էի…» - այսինքն իր արտասահմանյան ուղևորության ժամանակ՝ 1892 թ․ փետրվարին։
էջ 531. «Հաստատություն Անգլիայի պաշտպանության տակ…» - 80-90-ական թվականներին, ցարիզմի հակահայկական ճնշիչ քաղաքականության ուժեղացման իրադրության մեջ, Աղայանը միամտորեն հնարավոր էր համարում «Անգլիայի պաշտպանության տակ» ապահովել թե հայ մշակութային կյանքի առաջընթացը և թե ազգային ազատագրական շարժումը թուրքական ու ցարական բռնակալությունների դեմ։
18. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
(538-534)
Ինքնագրում այս նամակը գրության տարեթիվ ու ամսաթիվ չունի։ Նրա գրության ժամանակը որոշվում է բովանդակության տվյալներով և մասնավորապես Հովհ. Թումանյանի 1893 թ. նոյեմբերի 5-ի նամակով, որի պատասխանն է Աղայանի այս նամակը։ Առաջին անգամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 493-4 և ապա՝ «Երկեր», հ. 4, էջ 488-489՝ փոքր կրճատումով։ Աղայանի և Հ. Թումանյանի սրտակից բարեկամությունն արտահայտող նրանց նամակագրությունն սկսվում է այն օրերից (1893 թ. աշնանը), երբ Աղայանը՝ նորընտիր կաթողիկոս Մ. Խրիմյանի հրավերով, նշանակվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վարժոցի դաստիարակ։ Նրանց նամակագրության առաջին էջերն են Թումանյանի ն․ տ. նոյեմբերի 5-ի նամակը՝ Թիֆլիսից - էջմիածին և դրան ի պատասխան գրված Աղայանի այս՝ 1893 թ․ նոյեմբերի կեսերին (մինչև 15֊ը) գրված նամակը (էջմիածնից - Թիֆլիս)։
էջ 533. «Նամակդ ստացա» - խոսքը Հ. Թումանյանի վերահիշյալ (1893 թ. նոյեմբ. 5) նամակի մասին է։