Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

21. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(536-688)

նամակի ինքնագիրը գրության թվական չունի, այն որոշվում է բովանդակության տվյալների հիման վրա։ Առաջին անգամ տպագրվել է «Տեղեկագիր», 1-ին գիրք (1938 թ.), էջ 118-119, այնուհետև Գժ 1-ին գիրք․ (1940 թ.), էջ 498-500 և ապա՝ «Երկեր» հ. 4. էջ 490-492։


էջ 536. «Նամակդ ստացա» - խոսքը Հովհ. Թումանյանի 1894 թ. հունվարի 27-ի նամակին է վերաբերում (տես Հովհ․ Թումանյան - «Երկերի ժողովածու», հ, 5. էջ 82-83)։


- «Փիլիպին կտամ տպելու» - թվարկվածներից («Մանկական երգեր», «Քյոր-оղլի», «Սերը արտաքսված», «Ասիայի լույսը») ոչ մեկը Փիլիպոս Վարդազարյանը չտպագրեց, դրանց հրատարակությունից նյութական շահի ակնկալություն չունենալով։


Էջ 537. ««Ասիայի լույսը», որ արդեն թարգմանում եմ…» - այս երկի հեղինակն է անգլիացի բանաստեղծ էդվին Արնոլդը (1832-1904)։ Նրա հիշյալ պոեմի ռուսերեն առաջին (1890 թ.) թարգմանությունից է Աղայանը փորձել այն թարգմանել հայերեն։ Աղայանի թարգմանությունը մնացել է անավարտ ու անտիպ և պահվում է հեղինակի արխիվում (Գրակ․ և արվ․ թանգարան, Աղայանի ֆոնդ)։


- «զավող» - գրքի տպաքանակի միավոր՝ 1200 օրինակը համարում էր մի «զավող»։


- «Որ Քյոր-օղլին սկսե» - այդպես էին անվանում Աղայանին նրա ժամանակակիցները և ինքն էլ իր բնավորությամբ ու աշխարհազգացումով շատ հարազատ էր իր սիրած ժողովրդական հերոսին։


- Քիչմիշյան Ալեքսանդր (1843-1914) — գրական գործիչ, 90-ական թվականներին գրաքննիչ էր, կյանքի վերջին տարիներին «ТифЛИССКИЙ ЛИСТОК» թերթի խմբագիրն էր։


- «Մշակ»-ի խումբը» - այսինքն «Մշակ» թերթի խմբագրական աշխատակիցների խումբը՝ թերթի խմբագիր Ալեքսանդր Քալանթարի (1855-1913) գլխավորությամբ։


- «Պոլսի «Հայրենիք» (1870-1896) - առաջադեմ դեմոկրատական ուղղության թերթ, որ խմբագրում էին արևմտահայ գրողներ Արփիար Արփիարյանը (1851-1908) և Լևոն Բաշալյանը (1868-1944)։


Էջ 538. «Նօր-Դար»-ի տասնամյակը… - Սպանդար Սպանդարյանի (1849-1922) հիմնադրած ու նրա խմբագրությամբ հրատարակված այս թերթի (1884-1908) տասնամյակը նշվել է 1894 թ.։


- «Մուրճ»-ի արտադրությունը սրըագրո՞ւմ ես» - խոսքը «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության առանձին գրքով արտատպությանն է վերաբերում…». ի պատասխան Աղայանի այդ հարցումի՝ Թումանյանը տեղեկացնում է նրան՝ «Ինքնակենսագրությունդ չէի կարող սրբագրել, որովհետև վաղուց տպված, վերջացած էր» (Հ. Թումանյան - «Երկերի ժողովածու»,