Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հ. 5, էջ 87)։ «Մուրճ»-ից արտատպվելիս՝ նորից ուշադիր չսրբագրվելու հետևանքով է, որ Աղայանի այգ գիրքը լույս է տեսել բազմաթիվ վրիպակներով ու բառերի աղավաղումներով, որոնց մասին վկայում է գրքին կցված երկու էջանոց «Վրիպակներ» ցանկը։


22. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՑԱՆԻՆ


(638-540)


Տպագրվել է «Խորհ․ դպրոց» թերթի 1936 թ. հուլիսի 7-ի միացյալ № 31-32, այնուհետև «Գրական ժառանգությունն, 1-ին գիրք, 1940 թ․, էջ 492-502 և ապա՝ «Երկերդ, 4, էջ 492-494։


Էջ 538. «…Նամակդ ստացա» - խոսքը Հ. Թումանանի 1894 թ. մարտի 4-ի նամակի մասին է (տես Թումանյան, «Երկերի ժողովածու», հ. 5, էջ 87-88) գրված ի պատասխան Աղայանին. թ. փետրվարի սկզբին գրած նամակի։


էջ 539. «Ինչո՞ւ ես ուզում իմանալ, թե… ե՞րբ եմ սկսել» - Թումանյանն իր վերոհիշյալ նամակի վերջում գրում է, «Նամակումդ չմոռանաս հիշել, թե՝ ե՛րբ ես սկսել քո գրական գործունեությունը»։ Ըստ երևույթին մտադրություն է եղել նախապատրաստելու և նշելու Աղայանի գրական-մանկավարժական գործունեության 35-ամյակը, որ լրանալու էր 1897 թ.։


- «Ես ապրելու եմ մինչև 1912 թվականը» - զարմանալի կանխազգացում. Աղայանը սխալվել էր մոտ մեկ տարով միայն, նա հանկարծամահ է լինում 1911 թ. հուլիսի 3-ին (հ. տ. հունիսի 20-ին)։


- «…Արասխանյանցը իր վերջին նամակով Ֆիլիպի դեմ…» - Փիլիպոս Վարդազարյանը, Ավետիք Արասխանյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, «Մուրճ» ամսագրի հրատարակիչն էր։ 1893 թվի վերջում նրանց միջև անհամաձայնություն է առաջանում, նրանք գժտվում են և հրապարակային սուր վեսի բռնվում («Մուրճ»-ի հրատարակության հարցերի շուրջը։ Ինչպես Թումանյանը, նույնպես և Աղայանը ծագած վեճի մեջ անիրավացի մեղավոր էին համարում Արասխանյանին։ Աղայանն իր կարծիքն է հայտնում պատասխանելով Թումանյանի՝ 1894 թ. մարտի 4-ի նամակում իրեն տրված ալն հարցին, թե՝ «Ֆիլիպի և Արասխանյանի վեճի մասին ի՞նչ կարծիք ուն…» (Հովհ. Թումանյան - «Երկերի ժողովածու» հ. 5. էջ 88)։ Աղայանի հիշատակած՝ «Արասխանյանի վերջին նամակը» Փ. Վարդազարյանի դեմ տպագրված է «Մուրճ» ամսագրի 1894 թ., № 2, էջ 291-307 և 328-329։


Էջ 539. «Իմ վարձն ո՞վ պիտի տա» - խոսքն իր ինքնակենսագրության («Իմ կյանքի գլխավոր դեպքերը») համար ստանալիք հոնորարի մասին է, որ վճարելու էր «Մուրճ»-ի հրատարակիչ Փիլիպոս Վարդազարյանը և կամ ամսագրի խմրագիր Ավ. Արասխանյանը։ Նրանց գժտվելու-վեճի հետևանքով անորոշ էր մնում, թե նրանցից ո՞վ էր վճարելու Աղայանին հասանելիք հոնորարը։