— « Թատրոն» (1893—1905) — գրական և թատերական վեցամսյա հանդես, որ հրատարակվում էր Թիֆլիսեւմ Ալեքսանդր Թարխանյանի խըմբագրությամբ։
«Դրանում ինձ նայհոյել են» — Աղայանը դեռ չէր էլ տեսել Թատրոն հանդեսի առաջին համարը, բայց լսել էր, որ իրեն այնտեղ քննադատել են. և իրոք, Սիմոն Հախումյանն իր' «Թատրոն, բեմ և լեզու» վերնագրով հոդվածում անհիմն մեղադրանքով քննադատում է Աղաայանի «Իմ կյանքի գըլխավոր դեպքերը»։ Տես «Թատրոն» հանդեսը, 1893 թ. 1, էջ 71։
23. ՀԱՄԲԱՐՑՈԻՄ ԱՌԱՔԵԼՅՍՆԻՆ
(540-541)
Տպագրվում է առաջին անգամ։ Ինքնագիրը պահվում է հասցեատիրոջ արխիվում (Գրականության և արվեստի թանգարան, Համր. Առաքելյանի ֆոնդ),
էջ 540. «Անհոոնի բադիկը» — Հանս Խրիստիան Անդերսենի մանկական զրույց- Հեքիաթներից մեկը, որ թարգմանել է Աղայանը։ Նրա թե' այդ և թե մի շարք այլ թարգմանությունների վրա չի նշվել թարգմանչի անունը իր Աղայանի ցանկությամբ, ինչպես որ գրում է նա Հ. Առաքելյանին։
24. ՆԱՏԱԼԻԱ ԱՂԱՅԱՆԻՆ
(542-543)
Տպագրվում է առաջին անգամ։ Ինքնագիրը պահվում է հեղինակի որդու երաժշտագետ Մուշեղ Աղայանի մոտ։
Նատալիա Աղայան — (Հայրական ազգանունը Բահադուրյան) —Աղայանի երկրորդ կինը, որի հետ նա ամուսնացել է առաջին կնոջ մահից հետո 1887 թ. վերջերին։
Էջ 42. Մուշեղիկը — իր որդին՝ անվանի երաժշտագետ Մուշեղ Աղայանը (ծնված 1888 թ.)։
«շուտով քեզ նամակ կգրի» — իրոք, ըստ երևույթին Աղայանի այս նամակից 8—10 օր հետո փոքրիկ Մուշեղիկը գրում է իր առաջին նամակը, շնորհավորում սիրասուն մայրիկի Նոր տարին չափածո֊ հանգավորված խոսքով։ թեև շատ անվարժ ձեռագրով։ Ահա այդ նամակը.
«Մայր իմ անուշիկ,
Ահա քո Մուշիկ